«Հիմա էլ ընկան Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետևից…». Երվանդ Վարոսյան
Advertisement 1000 x 90

«Հիմա էլ ընկան Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետևից…». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի էջից. «Դատախազությունն այսօր ֆելյետոն հրապարակեց այն մասին, թե համայնքապետի «անգործության» հետևանքով 13 տարվա ընթացքում համայնքին պատճառվել է 3․692․500 ՀՀ դրամի վնաս: Թե բա ինչ-որ մեկը հող է վարձակալել համայնքից, հետո հանձնել է ենթավարձակալությամբ ուրիշի, բլա բլա բլա, ֆլան ֆստան։

Արա՛, այ շոումեններ, մի հատ իջեք Մեղրի, հարցրեք, թե այդ տարիների ընթացքում Մխիթարն ինչեր ունի արած այդ տարածքի համար, մի հատ Մեղրու գնդի կողքով անցեք ու հարցրեք, թե մեր զինված ուժերի այդ ստորաբաժանման համար մինչև հիմա ինչ է անում համայնքի ղեկավարը, կամ պատերազմի օրերին նույն գնդի հետ միասին որտեղ էր ու ինչպես վիրավորվեց, մի զլացեք` պարզեք, թե երբ ու ով է կառուցել Նախիջևանի սահմանային դիրքեր տանող ճանապարհներն ու գցեք-բռնեք, թե դա ինչ գումարի գործ է։

Լավ, մարդ կարա՞ այս աստիճանի ազգադավ լինի։ Ախր ո՞ւմ եք ձեռ առնում, մե՞զ, թե ձե՞զ։ Լավ էդ 3 միլիոն դրամի ֆելյետոնը գրելիս ոչ ոք գետինը չմտա՞վ։ Կամ կարծում եք որևէ մեկի համար պարզ չէ՞, որ սա քաղաքական էժան պատվեր է կապված Սյունիքի համայնքապետերի հայ լինելու ու տղամարդ լինելու հետ։

Ամոթ է, արա՛, ամոթ»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/3865773743480839

 



Նման նյութեր