Facebook-ն Ավստրալիան առանց լուրերի է թողել
Advertisement 1000 x 90

Facebook-ն Ավստրալիան առանց լուրերի է թողել

Ավստրալիացիներն այսօր արթնացել են առանց լուրերի իրենց ֆեյսբուքյան էջերին այն բանից հետո, երբ սոցցանցն արգելափակեց մեդիաքոնթենթը` կառավարության հետ քոնթենթի վճարման հետ կապված վեճի անսպասելի եւ դրամատիկ էսկալացման պատճառով, փոխանցում է Reuters-ը:

Այս քայլը քննադատության արժանացավ քաղաքական գործիչների եւ իրավապաշտպանների կողմից, հատկապես` այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նորությունների հետ միասին էջերից հեռացվել են նաեւ առողջության հետ կապված պաշտոնական էջերն ու արտակարգ իրավիճակների մասին նախազգուշացումները:

«Facebook-ի քայլերը, որոնք ուղղված են Ավստրալիայի հետ բարեկամության խաթարմանը` առողջապահության եւ արտակարգ օգնության ոլորտում կարեւոր տեղեկատվական ծառայությունների անջատման միջոցով, նույնքան ամբարտավան են, որքան եւ հիասթափեցնող,- գրել է վարչապետ Սքոթ Մորիսոնը Facebook-ի իր էջին:- Այս գործողությունները միայն կհաստատեն այն մտավախությունները, որն ունեն աճող թվով երկրները խոշոր տեխնոլոգիական ընկերությունների վարքագծի կապակցությամբ, որոնք իրենց կառավարություններից բարձր են համարում եւ կարծում են, որ այդ կանոնները չպետք է տարածվեն իրենց վրա»:

Facebook-ը եւ Google-ը սպառնացել են չեղարկել իրենց ծառայությունն Ավստրալիայում, սակայն փոխարենը Google-ը կանխարգելիչ գործարքներ է կնքել վերջին օրերին: Ռուպերտ Մերդոքի News Corp-ը վերջինն էր, որը «զգալի վճարներ» կստանա Google-ից News Showcase որոնողական համակարգի համար քոնթենթի տրամադրման դիմաց:

Google-ը հինգշաբթի հրաժարվել է մեկնաբանել Facebook-ի որոշումը:

Ավստրալիայի օրենսդրությունը պահանջում է, որպեսզի Facebook-ը եւ Google-ը կոմերցիոն գործարքներ կնքեն լրատվամիջոցների հետ, որոնց հղումներն տրաֆիկ են ուղարկում իրենց հարթակներ, կամ պետք է հարկադիր արբիտրաժի ենթարկվեն` գնի համաձայնեցման համար:

Facebook-ը հայտարարել է, որ օրենքը, որը, ինչպես սպասվում է, կընդունվի խորհրդարանի կողմից առաջիկա մի քանի օրվա ընթացքում, «հիմնովին սխալ է մեկնաբանում» սոցցանցերի եւ հրատարակիչների հարաբերությունները, եւ ընկերությունն ընտրության առաջ է կագնել` թույլատրել թե  արգելել լուրերի քոնթենթը: Տեխոլոգիական հսկան հայտարարել է, որ նորություններին բաժին է ընկնում լրահոսի ընդամենը 4 տոկոսը, սակայն ավստրալացիների համար Facebook-ի դերը նորությունների տրամադրման գործում աճում է: Կանբերրայի համալսարանի` 2020 թվականին  անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ավստրալացիների 21 տոկոսը սոցցանցերը որպես լուրերի հիմնական աղբյուր են դիտարկում, ինչը 3 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատ, իսկ բնակչության 39 տոկոսը Facebook-ն օգտագործում է նորությունների համար: Նույն հետազոտության մեջ նշվում է, որ Ավստրալիայի նորությունների վիդեոքոնթենթի 29 տոկոսն օգտագործվում է Facebook-ում:

Facebook-ի կատարած փոփոխությունները ջնջել են լրատվական գործակալությունների էջերը եւ ջնջել են ավստրալիական նորություններով կիսվող առանձին օգտատերերի հաղորդագրությունները երկրում COVID-19-ի դեմ պատվաստումների համապետական ​​ծրագրի մեկնարկից երեք օր առաջ:
Nine Entertainment Co Ltd-ին պատկանող Sydney Morning Herald օրաթերթի խմբագիր Լիզա Դեւիսը Twitter-ում գրել է. «Facebook-ն իր հարթակում էքսպոնենտորեն մեծացրել է ապատեղեկատվության, վտանգավոր արմատականության եւ դավադրության տեսությունների տարածման հնարավորությունը»:

Տուժել է նաեւ կառավարական մի քանի էջ, այդ թվում` այնպիսիք, որոնք խորհրդատվություն էին տրամադրում կորոնավիրուսի համավարակի եւ ամառային սեզոնի ժամանակ անտառային հրդեհների սպառնալիքի վերաբերյալ, ինչպես նաեւ` բարեգործական եւ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ էջեր:

Օրվա կեսին կառավարության կողմից աջակցվող բազմաթիվ էջեր Facebook-ում վերականգնվել են, սակայն բարեգործական կազմակերպությունների մի քան էջ եւ ԶԼՄ-ների բոլոր էջերն ակտիվ չեն, այդ թվում` միջազգային պարբերականների կայքերը, ինչպիսիք են New York Times-ը, BBC-ն, Wall Street Journal News Corp-ը եւ Reuters-ը:

Ավելի ուշ արված հայտարարության մեջ Facebook-ը նշել է, որ արգելքը չպետք է ազդի կառավարության էջերի վրա, սակայն «քանի որ օրենքը հստակ ուղեցույցներ չի տալիս նորությունների բովանդակության սահմանման համար, մենք նախընտրեցինք լայն սահմանումը»:

news.am



Նման նյութեր