Հայտնի ինսայդեր Մաքս Ուայնբախը (Max Weinbach) և EverythingApplePro յութուբյան ալիքի հեղինակը խոսել են առաջիկա iPhone 13 (iPhone 12s) շարքի հիմնական բարելավումների մասին: Անդրադառնալով իրենց աղբյուրներին՝ նրանք հաստատել են նախորդ շատ լուրեր՝ դրանք լրացնելով նոր տվյալներով:
Դրանցից ամենակարևորները՝
նոր OLED վահանակներ, պատրաստված LTPO տեխնոլոգիայի միջոցով, 120 Հց թարմացման արագությամբ;
աջակցություն Always-On Display-ին, որը թույլ է տալիս էկրանին ցուցադրել ժամանակը և մարտկոցի լիցքը;
մատնահետքերի սկաներ՝ էկրանի տակ;
կրճատված կտրվածքներ` բարելավված Face ID համակարգով;
նորացված լայնանկյուն տեսախցիկ, որի մասին արդեն հաղորդվել էր;
աստղային երկինքը նկարահանելու հատուկ ռեժիմ;
MagSafe-ն ավելի հզոր մագնիսով;
Նոր գույներ, այդ թվում՝ անփայլ:
Ինսայդերները նաև ցույց տվեցին նոր TWS ականջակալների հնարավոր ձևավորումը, հիշեցրին AirTag-ի տեսքի մասին, որը կարող է տեղափոխվել ստեղնաշարի վրա։
Ենթադրվում է, որ այդ աքսեսուարները կարող են լիցքավորվել անմիջապես iPhone-ի միջոցով՝ օգտագործելով հակադարձ անլար լիցքավորումը:
Չնայած iPhone 12 mini-ի ցածր պահանջարկին, Apple-ը նախատեսում է թողարկել չորս մոդել, ինչպես նախորդ տարի: Դա հաստատում է նաև Mydrivers պորտալը, որը նախկինում գրում էր կրճատված կտրվածքների, Apple A պրոցեսորի նոր սերնդի և LiDAR սենսորների մասին բոլոր մոդելներում:
Սիրարփի Աղաբաբյան