Քաղաքագետ Աղասի ԵՆոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարեն Բեքարյանին եւ Արա Սաղաթելյանին ֆեյք օգտատեր Գագիկ Սողոմոնյան լինելու մեղադրանքով ձերբակալելը անհեթեթության գագաթնակետն է։ Նիկոլը անձամբ շատ լավ է ճանաչում Կարենին եւ Արիկին, ու հաստատ գիտի, որ նրանք չեն կարող կապ ունենալ հայհոյախոս ֆեյքի հետ, բայցեւ հրամայել է նրանց ձերբակալել։
Կարեն Բեքարյանը եւ Արա Սաղաթելյանը ընդդիմադիր գործիչ չեն դասական իմաստով։ Նրանք կուսակցությունների առաջնորդներ չեն, միտինգային հարթակից ելույթ չեն ունենում, անգամ կուսակցական չեն։ Ընդ որում, այս ձերբակալություններին զուգահեռ ընթանում էր բազմահազարանոց հանրահավաք, բայց Նիկոլի ուշադրությունը բեւեռված էր Կարենի ու Արիկի վրա։
Կարենն ու Արիկը ներկայացնում են ազատ խոսքն ու ազատ միտքը, այն, ինչ ամենից վտանգավորն է Նիկոլի համար, այն ինչ ժեխին հնարավորություն է տալիս աստիճանաբար դուրս գալ Հ1-ՊՈԱԿ-ի հիպնոսի տակից։ Կարենն ու Արիկը ունեն իրավիճակի համար իրական լուծումների առաջարկներ, բայց պետք է ամեն ինչ անել, որ դրանք չհասնեն մարդկանց։
Իսկ հայհոյախոս մի ֆեյքը ընդամենը պատասխան է նիկոլական բազմահազար ֆեյքերի բանակի, Նյուտոնի երրորդ օրենքի արտահայտություն ֆեյսբուքում։ Իսկ բնության օրենքների դեմ պայքարելը ոչ միայն անիմաստ է, այլեւ երբեմն վտանգավոր»։