«Վստրեչի Ապերը» կկալանավորվի. Վերաքննիչը բեկանել է գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
Advertisement 1000 x 90

«Վստրեչի Ապերը» կկալանավորվի. Վերաքննիչը բեկանել է գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանել է «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։ Տեղեկությունը  հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից։

Նշվում է, որ նիստն անցկացվել է դատավոր Արմեն Դանիելյանի գլխավորությամբ։