Փաշինյանի՝ կառավարության մի մասնաշենքից մյուսը գնալն ապահովելու համար հազարավոր ոստիկաններ շրջափակել են շենքերը․ ՀՅԴ-ականները լուսանկարներ են հրապարակել
Advertisement 1000 x 90

Փաշինյանի՝ կառավարության մի մասնաշենքից մյուսը գնալն ապահովելու համար հազարավոր ոստիկաններ շրջափակել են շենքերը․ ՀՅԴ-ականները լուսանկարներ են հրապարակել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։

«Եթե իշխանությունները հայրենիքը սիրեին ու պաշտպանեին այնպես, ինչպես պաշտպանում են սեփական աթոռը, մենք պատերազմում չէինք պարտվի, հազարավոր զոհեր չէինք ունենա, հայրենիք չէինք կորցնի։

Իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն՝ ընդամենը 100 մետր ոտքով անցնելու համար հազարավոր ոստիկաններ է փողոց հանել»,-գրել է նա։

Լուսանկարներ է հրապարակել նաև ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։

«Նորօրյա Հայաստանը, նիկոլ փաշինյանը կառավարությունից պետք է գնա, 200 մետր այն կողմ գտնվող այլ նախարարություն։ Նա ունի միայն ոստիկանության աջակցությունը։ Առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ»,-գրել է նա։