«Չեմ կարողանում լռել, երբ երկիրն ու մեր սերուդների ապագան վատնում են մեր աչքի առաջ: Մերն արդեն վատնել են». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Չեմ կարողանում լռել, երբ երկիրն ու մեր սերուդների ապագան վատնում են մեր աչքի առաջ: Մերն արդեն վատնել են». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանը գոյաբանական մեծ մարտահրավերի առաջ է:

Մարդու վիճակին վերաբերվող ցանկացած ցուցանիշով տարիներ շարունակ հատկապես վերջին տարիներին անկման ենք գնում:

Սրան զուգահեռ այս պահին ունենք զրո կարողություն դիմակայելու արտաքին մարտահրավերները՝ լինի դա նոր համավարակի տեսքով, թե պատերազմի:

Սրա միակ պատճառը անգրագիտությունն է՝ տգիտությունը: Բացարձակ տգետների իշխանությունն է, որ Հայաստանը մեզ այս վիճակի մեջ գցեց: Կուզեք դրանց անվանեք դավաճաններ, ստահակներ կամ ազգադավեր, սակայն իրական պատճառը տգիտությունն է:

Տարիներ շարունակ տգիտությունը ծաղկել է երկրում, մարդկանց դիտավորյալ՝ կառավարելի դարձնելու նպատակով, մանիպուլացրել են, ստել են նրանց, զուրկ են պահել նրանց գիտելիքից: Արդյունքում մարգինալ, կոռումպացված և կիսագրագետ կառավարմանը փոխարինեց բացարձակ տգիտությունը:

Աղետը նրանում է, որ սա համատարած բնույթ է կրում: Երկրի համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն հայտնող և ոչ մի խմբակ՝ լինի նախաձեռնության

թե կուսակցության, թե որևէ այլ խմբավորման տեսքով չունի մինիմալ գիտելիքներ երկիրը կառավարելու, էլ չեմ ասում այս վիճակից հանելու համար:

Իմ համոզմունքն է, որ տգետների իշխանությունից ազատվել է պետք: Սակայն, եթե սրանց փոխարինեցին այլ դեմքով տգետներ, պետության և մեր տեսակի անկումը չի դադարելու: Սա է իմ ամենօրյա մտահոգության և անհնագստության առարկան: Չեմ տեսնում դրական պրոցեսներ, չեմ տեսնում այն մարդկանց, որոնք գիտեն, թե ինչ են անելու:

Իմ թշնամին տգիտությունն է, ում դեմքով էլ դա լինի, չեմ հանդուրժելու: Առավել վտանգավոր են բարձրագույն կրթությամբ տգետները, որոնց տեսակարար կշիռն ավելի մեծ է, քան ուսում չառած անկիրթներինը: Ես տգիտության հետ չեմ կարող համակերպվել, լինի դա առողջարանում հանք բացելու տեսքով, պատերազմում երկիրը տանուլ տված ղեկավարի, բութ և որկրամոլ լրագրողի, թե միաբջիջ, սակայն իմաստուն ձևացող նորաթուխ քաղաքական դերակատարի:

Չեմ կարողանում լռել, երբ երկիրն ու մեր սերուդների ապագան վատնում են մեր աչքի առաջ: Մերն արդեն վատնել են»:

Հայաստանը գոյաբանական մեծ մարտահրավերի առաջ է:
Մարդու վիճակին վերաբերվող ցանկացած ցուցանիշով տարիներ շարունակ հատկապես…

Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 23 февраля 2021 г.



Նման նյութեր