««Չաուշեսկուի գնդակարությունը» փերֆորմանսը վրդովեցրել է մարդկանց, որոնք ծափ էին տալիս ՀՀԿ-ի պատգամավորների տների մոտ դագաղներ դնողներին». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

««Չաուշեսկուի գնդակարությունը» փերֆորմանսը վրդովեցրել է մարդկանց, որոնք ծափ էին տալիս ՀՀԿ-ի պատգամավորների տների մոտ դագաղներ դնողներին». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

««Չաուշեսկուի գնդակարությունը» փերֆորմանսը վրդովեցրել է մարդկանց, որոնք ծափ էին տալիս ՀՀԿ-ի պատգամավորների հեռախոսների համարները հրապարակողներին և նրանց տների մոտ սգո ծաղկեպսակներ ու դագաղներ տանողներին, հհկ-ական տղերքի անուններով սև ժապավեններ փողոցում կախողներին, Շուշան Պետրոսյանի բնակարանի հասցեն փողոցում պոռացող և այնտեղ գնալու կոչեր հնչեցնող սորոսականներին…

Կամ եթե ծափ չէին տալիս, առնվազն լռում էին։

Լռում էին նաև, երբ Նիկոլը սպառնում էր «ասֆալտին փռել ու պատերին ծեփել» իր քաղաքական հակառակորդներին։

Լուռ էին, երբ մարդկանց թևերն էին ոլորում, ծեծելով բերում ոստիկանություն։

Լռում էին, երբ Արա Բաբլոյանին երեխայի շատ ծանր վիրահատության կեսից տանում էին հարցաքննության ու երբ բանտում լրիվ հնարած մեղադրանքով նստած էր Արսեն Բաբայանը։

Լուռ-լուռ էին, երբ բանտում հացադուլից հետո մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը ու ոչ ոք դրա համար չպատժվեց։

Հիմա էլ են լուռ, երբ աբսուրդ մեղադրանքով բանտարկված է Արա Սաղաթելյանը…

Երեսպաշտությունը թեպետ մահացու մեղքերի ցուցակում չկա, բայց պակաս զզվելի չէ, քան կեղծ վկայությունը։

Մի թողեք, որ Նիկոլն ու իր նիկոլաթուրքերը ձեր էմոցիաների վրա խաղալով ձեզ վերջնականորեն փչացնեն… Վաղը, մյուս օրն առանց ամոթի կիզիչ զգացմունքի փողոց դուրս գալու տեղ թողեք ինքներդ ձեզ։

Ամեն»։

«Չաուշեսկուի գնդակարությունը» փերֆորմանսը վրդովեցրել է մարդկանց, որոնք ծափ էին տալիս ՀՀԿ-ի պատգամավորների հեռախոսների…

Опубликовано Կարեն Վրթանեսյան Пятница, 26 февраля 2021 г.



Նման նյութեր