«Արե՛ք այդ քայլը ու խայտառակվե՛ք ավելի շատ»․ Արփինե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Արե՛ք այդ քայլը ու խայտառակվե՛ք ավելի շատ»․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Մի երկոտանի առանձնյակ այսօր հայտնել է իր հույժ մասնագիտական երկրաբանական կարծիքը Ա.Սարգսյանի գործողություններում ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում լինելու – չլինելու մասով: Եթե կարճ, ապա տհաս մեկնաբանություն է, եթե քիչ երկար ասեմ, նախ`պետք է դիմել ՍԴ, եզրակացության համար, ապա եթե ՍԴ-ը համաձայն լինի, որ կա կոպիտ խախտում, Ազգային Ժողովով 2/3-րդով պետք է քվեարկեն ու հայտնեն անվստահություն:

88 ձայն չունեն, այլապես Սահմանադրություն կփոխեին, ՍԴ-ը ևս նման տհաս եզրակացություն չի տա, որքան էլ այնտեղ իրենց շնորհակալ դատավորներ լինեն, թուրքեր չեն: Ուստի հորդորում եմ, արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ»:

Թարմացված
Մի երկոտանի առանձնյակ, որին միացել է սորոսական բայրաքթարներից մեկը, այսօր հայտնել է իր հույժ մասնագիտական…

Опубликовано Arpine Hovhannisyan Воскресенье, 28 февраля 2021 г.



Նման նյութեր