Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«Բազմաթիվ ընկերներ ինձ փորձում էին համոզել, թե ճիշտն արագ արտահերթ ընտրությունների գնալն է: Նրանցից շատերը միամտաբար կարծում էին, թե սրանք չեն օգտագործելու վարչական ռեսուրսն ու արդյունքներն ընտրության չեն կեղծելու:
Լավ է, որ սրանք որոշեցին այսօր հանրահավաք անցկացնել: Լավ է նախ այն պատճառով, որ բացահայտ ցույց տվեցին վարչական ռեսուրսի կիրառման ստորության աննախադեպ աստիճանը:
Երկրորդը՝ լավ է այն պատճառով, որ այսօր վերջնականապես կտեսնենք, թե շուրջ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանում որքան աջակցություն ունեն սրանք:
Սրանց այս հանրահավաքին մասնակցելու են շատ ավելի մարդիկ, քան ընտրություններին ձայն են տալու: Սրանք ստիպողաբար ու սպառնալիքների ներքո մարդկանց հանրահավաքի են բերում: Սրանք իրենց ամբողջ ուժով լծվել են հրապարակը լցնելու գործին:
Այսքանից հետո պետք է առնվազն 100 հազար մարդ հավաքվի Հանրապետության հրապարակում, որից իրենց օգտին քվեարկելու է հազիվ 50 հազարը»:
Բազմաթիվ ընկերներ ինձ փորձում էին համոզել, թե ճիշտն արագ արտահերթ ընտրությունների գնալն է: Նրանցից շատերը միամտաբար…
Опубликовано Arsen Babayan Понедельник, 1 марта 2021 г.