Նիկոլը ոչ մի բառ չասաց պատերազմի և ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին, նրա համար կարևոր է, որ պարտությունը մոռացվի, և դիսկուրսը վերածվի իր համար հարմարավետ սխեմայի․ Միքայել Մինասյան
Advertisement 1000 x 90

Նիկոլը ոչ մի բառ չասաց պատերազմի և ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին, նրա համար կարևոր է, որ պարտությունը մոռացվի, և դիսկուրսը վերածվի իր համար հարմարավետ սխեմայի․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամ»–ի իր ալիքում գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, հնչեցված հայտարարություններին։ Գրառումը՝ ստորև․

«Կապիտուլյանտի ներկայացումն ավարտվեց, և պետք է ասեմ, որ այն ճակատագրական է դարձել Նիկոլի համար: Ահա թե ինչու.

1. Նիկոլը ներողություն է խնդրել: Նա հասկանում է, որ ինքը մեղավոր է, հասկանում է, որ պետք է ներողություն խնդրի: Արարողակարգային ներողությունը, իհարկե, վատ ժանր չէ, գուցե նույնիսկ շահավետ: Կարևորն այն է, որ բոլորը տեսնում են, որ նա ներողություն չի խնդրում իր ամենամեծ մեղքի՝ առաջին իսկ օրվանից ստելու համար:

2. Նիկոլը կազմակերպել էր իր հանրահավաքը՝ ցույց տալու համար, որ աջակցություն ունի, բայց ցույց տվեց, որ ունի վարչական ռեսուրսներ, կրիմինալ և փող: Դա դեռ մի կողմ, բայց սրանով նա ընդմիշտ փակել է իր ղեկավարությամբ արդար ընտրությունների թեման: Այսօր նա լայն զանգվածների կիսաաստվածից վերափոխվել է բռնապետի, որը չի կարողացել առանց սպառնալիքների և խթանման մարդկանց կանչել իր հանրահավաքին:

3. Մարդիկ, ովքեր դժկամորեն եկել էին նրա հանրահավաքին, հազարներով միացել են ընդդիմության հանրահավաքին: Այս տեղեկությունը Նիկոլին հաստատել են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն:

4. Երբ Նիկոլը դավաճան է կոչում իր կողմից նշանակված Օնիկ Գասպարյանին ու նրան մեղադրում Սերժ Սարգսյանի հրամանները կատարելու մեջ, նա ենթասպայի այրու նման ինքն իրեն է մտրակում:

5. Նա վախենում է, ուստի նրա ելույթի հիմնական թեզը «թավիշի» չեղարկումն էր: Այսինքն՝ նա հայտարարել է բռնաճնշումների մասին: Նա մոռացել է 3 բանի մասին. չկան նրանք, ովքեր կմասնակցեն բռնաճնշումներին, չկան նրանք, ովքեր վախենում են բռնաճնշումներից, և այդ բռնաճնշումները երբեք սովածներին չեն կերակրի: Սովածներին` բառիս բուն իմաստով:

6. Հայտարարվել էր տարբեր քաղաքական դերակատարների քաղաքական հայտարարությունների մասին: Իսկ մենք տեսանք մեկ դերասանի հանրահավաք: Սա նշանակում է, որ ոչ ոք չի ցանկացել նրա հետ կիսել ամբիոնը և ոչ ոք չի ցանկացել բարձրաձայնել, դիրքավորել իր օրակարգը Նիկոլի օրակարգի կողքին:

7. Հանրահավաքի խորհրդանիշը՝ մասկոտը (իրադարձությունը բնութագրող խորհրդանշական կենդանի: 1980-ի Մոսկվայի օլիմպիական խաղերի մասկոտը Օլիմպիական արջն էր – Հեղ․), «Գրզոն» էր, որը բեմում կանգնած էր Նիկոլի կողքին: Օլիգարխ, որը հարմարավետորեն գոյատևում է անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների ներքո:

8. Հատկանշական է, որ Նիկոլը ոչ մի բառ չասաց պատերազմի և ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին: Ցավակցական և հիշատակի մի քանի սովորական արտահայտությունները չեն հաշվվում. համեմատեք ատելություն սերմանելու համար հատկացված ժամանակը և հեռացածների հիշատակին հատկացված ժամանակը: Նիկոլի համար կարևոր է, որ պարտությունը մոռացվի, և դիսկուրսը վերածվի իր համար հարմարավետ սխեմայի. Լավ ես-ի պայքարը մնացած բոլոր վատերի հետ:

Դե ինչ, մենք այսօր նրան լուրջ վիրավորել ենք: Մնում է վերջնական հարվածը»:



Նման նյութեր