«Արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունը սպառված քաղաքական միավոր է, սակայն այս փաստը կրկնակի մարտահրավեր է պարունակում». Հայկ Դեմոյան
Advertisement 1000 x 90

«Արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունը սպառված քաղաքական միավոր է, սակայն այս փաստը կրկնակի մարտահրավեր է պարունակում». Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը մարտի 1-ին ֆեյսբուքում գրել է.

«Դիվային քրքիջներն առ այն, որ Հանրապետության հրապարակն այսօր կիսով չափ դատարկ էր, ինձ համար համոզիչ փաստարկ չեն այն առումով, որ գործող իշխանությունն այլևս սպառել է նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործումով քաղաքական մոբիլիզացիա իրականացնելու իր ներուժը։

Ներկա իշխանությունների քաղաքական սպառման հիմնական ցուցիչը Հայաստանի Հանրապետության ու Արցախի ներքին ու արտաքին անվտանգության, մոտավոր ապագայում վտանգների կանխարգելման ու երկրի համար իրատեսական պաշտպական մեխանիզմների մշակման գիտակցության լիակատար բացակայությունն է։

Վարչապետ Ն․ Փաշինյանի ելույթի առաջին մասը մեղայական էր թույլ տրված սխալների համար։ Հարց․ իսկ այդ նույն ժողովրդի քվեն ու վստահությունը արդյո՞ք տրվել էին այդ սխալները գործելու համար։ Կարծում եմ, որ ՈՉ։ Այդ սխալները ճակատագրական են դարձել Հայաստանի Հանրապետության ու Արցախի համար։ Դրանք դեռ շարունակելու են ունենալ ճակատագրական ու խիստ վտանգավոր հետևանքներ․․․ Այ սրանց մասին պետք է խոսի ՀՀ վարչապետը, ով իր ելույթում, որում բնավ չօգտագործվեցին “Ադրբեջան” և “Թուրքիա” բառերը, ոչ մեկ անգամ․․․ Չորս ամիս առաջ տեղի ունեցած պատերազմն ու դրա հետևանքների վերլուծությունը զանց առնվեցին գիտակցաբար, փոխարենը ամեն ինչ ծածկվեց 2008 թ․ մարտի 1-ով։

Արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունը սպառված քաղաքական միավոր է, սակայն այս փաստը կրկնակի մարտահրավեր է պարունակում, քանի որ դրան փոխարինող որակյալ ու արժանի քաղաքական այլընտրանքը տակավին ձևավորված չէ․․․»:

Դիվային քրքիջներն առ այն, որ Հանրապետության հրապարակն այսօր կիսով չափ դատարկ էր, ինձ համար համոզիչ փաստարկ չեն այն…

Опубликовано Hayk Demoyan Понедельник, 1 марта 2021 г.



Նման նյութեր