«Հանրապետության նախագահը խորացրեց ճգնաժամը». Հրանտ Սարկիսով
Advertisement 1000 x 90

«Հանրապետության նախագահը խորացրեց ճգնաժամը». Հրանտ Սարկիսով

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր ի՞նչ արեց Հանրապետության Նախագահը։

Փաստացի, Հանրապետության Նախագահի “անգործությամբ” մարտի 04-ին զբաղեցրած պաշտոնից ազատ կարձակվի ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ – գնդապետ Օնիկ Գասապարյանը։

Այսպես, Հանրապետության Նախագահն ընթացիկ տարվա մարտի 01-ին Բաղրամայան 26 մուտքագրված՝ ՀՀ վարաչապետի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու մասին, միջնորդությունը հրաժարվել է ստորագրել։ Ավելին, սույն հրամանգրի նախագծի սահամանդրականությունը եւս չի վիճարկվում ՍԴ-ում՝ Հանրապետության նախագահի կողմից։

Փաստացի, Հանրապետության Նախագահն անշարժ է թողնում իրեն միջնորդված հրամանագրի նախագիծը, որը ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասում ամրգրված պահանջով՝ ՀՀ վարչաչապետի կողմից Նախագահին ուղղված հրամանագրի նախագիծն իրավունքի ուժով, կմտնի ուժի մեջ։

Հանրապետության Նախագահը ՍԴ-ում վիճարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որն ամենեւին կապված չէ վարչապետի հայնտի միջնորդության հետ։ Վարչապետը իր միջնորդությունը ներակայացրել է՝ հղում անելով այլ նորմատիվ իրավական ակտին։ Այսինքն, Հանրապետության Նախագահը պետք է նախ վիճարկեր իրեն ուղղված միջնորդության, ասել կուզեմ, իրեն ներկայացված հրմանագրի նախագծի սահմանադրականությունը, որի քննության համար Բարձր դատարանը կաշկանդված է խիստ կոնկրետ ժամկետով՝ 10 – օրյա ժամկետով։

P.S. Փաստացի, Հանրապետության նախագահը չկատարեց սահամանդրական Ֆիմիդայի իր պարտականությունը, չլուծեց ստեղծված ճգնաժամը, ավելին, Հանրապետության Նախագահը խորացրեց այդ ճգնաժամը»։

Այսօր ի՞նչ արեց Հանրապետության Նախագահը։

Փաստացի, Հանրապետության Նախագահի “անգործությամբ” մարտի 04-ին զբաղեցրած…

Опубликовано Grant A. Sarkisow Вторник, 2 марта 2021 г.



Նման նյութեր