Ես Փաշինյանին երբեք չեմ ների․ զոհված Մուշ Հակոբյանի հայր
Advertisement 1000 x 90

Ես Փաշինյանին երբեք չեմ ների․ զոհված Մուշ Հակոբյանի հայր

Երեկվա հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը արտասվեց ու ներողություն խնդրեց ժողովրդից՝ գործած սխալների համար։ «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում եք՝ կներե՞ք…..

կներե՛նք, երբ կզգաք նույն որդեկորույս ցավը, ինչ մենք,

կներե՛նք, երբ բանտախցերում ամենաշատը հոգեբույժները ձեզ կայցելեն,

կներե՛նք, երբ Արցախի Հանրապետության ողջ տարածքի ազատագրման հաղթահանդեսին ձեր գետնատարած մարմինների վրայով կքայլենք»։

Պատերազմի երկրորդ օրը զոհված Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքից 20-ամյա Մուշ Հակոբյանի հորը՝ Մհեր Հակոբյանին հարցրեցինք՝ ներո՞ւմ է։

«Իմ տեղն ո՞վ լինի, ների Փաշինյանին, Փաշինյանի տղուն, որ իրա դեմը խփեն, ինքը կների՞։ Ու էսօրվա դրությամբ սաղ բանակը մատնելով բարդակի ու էսօրվա դրությամբ մեղքն ուրիշի վրա գցելով չէ»։

Մհեր Հակոբյանը ավելացրեց նաև․ «Չէ, Փաշինյանին չեմ ների, քանի որ նրա դրած գեներալիտետը, որից մեկը իմ երեխուն տվեց, որ թուրքերն իմ աչքի առաջ խփեն իմ էրեխուն, ես Փաշինյանին երբեք չեմ ների։ Այդ մարդկանցից ոչ ոք պատասխանատվության չկայնավ»։