Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«ՇՈՒՏՈՎ
Ֆեյսբուքում պտտվում են երեկվա՝ մարտի 1-ի հ’պարտվածների հավաքի մասնակիցներ՝ բթամիտ դեմքերով կանանց և տղամարդկանց խոսքերը․ «Շուշին ադրբեջանական է, Արցախը Ադրբեջանն է», նաև հայրենիքը հանձնած ողորմելի բռնապետիկին գովերգող խոսքեր։
Այս տեսանյութերը տարածողները խիստ զայրացած մեկնաբանություններ են գրում։ Հարգելիներս, այդ անիմաստ դեմքերով քայլող ստամոքսներին հանգիստ թողեք։ Դրանք այն մարդուկներն են, որոնք միշտ 5 –ից 10 հազ․ դրամով «քվեարկել» են գործող իշխանության օգտին և ժամանակին նույն կերպ գովերգել «նախկիններին»։ Եվ, ի վերջո, դրանք կրկնում են այն ինչ սովորեցրել են իրենց հավաքի բերողները։ Ողջ ողբերգությունն այն է, որ հենց այդպես են մտածում և գործում բոլոր իմքայլական պատգամավորներն ու նախարարները, նաև իրրենց առաջադեմ համարող հասարակական գործիչները՝ քողարկվելով , իբր «նախկինների» դեմ պայքարով։
Հարց․ Իսկ ինչպե՞ս է մտածում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը։ Շուտով, շատ շուտով պարզ կլինի»։
ՇՈՒՏՈՎ
Ֆեյսբուքում պտտվում են երեկվա՝ մարտի 1-ի հ’պարտվածների հավաքի մասնակիցներ՝ բթամիտ դեմքերով կանանց և տղամարդկանց…Опубликовано Avetik Ishkhanyan Вторник, 2 марта 2021 г.