Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից.
«Օնիկ Գասպարյանը դեռ շտաբի պետ է
Չնայած նիկոլական իրավագիտությանը, թե իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանն այլեւս պաշտոնանկ է արված, տխուր մի լուր ասեմ նիկոլական իրավաբաններին՝ Օնիկ Գասպարյանը դեռեւս ՀՀ շտաբի պետք է եւ շարունակելու է կատարել իր լիազորությունները։
Կարդացե՛ք Սահմանադրություն։
Մի տխուր լուր էլ ասեմ իմքայլական կռուգի համար՝ «Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության տակ։
Եւս մեկ տխուր լուր նիկոլականության համար՝ «Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում են ընդգրկվում նաեւ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը»:
Ու մի փոքրիկ սպռավոչկա.
Այլ զորքեր են համարվում.
ոստիկանության զորքերը,
սահմանապահ զորքերը,
պետական պահպանության ծառայությունը,
ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները:
Ահա այսպես։
Պարոն Օնիկ Գասպարյան, դուք դեռ հնարավորություն ունեք անելու սպայի եւ գեներալի Ձեր քայլը»։
Օնիկ Գասպարյանը դեռ շտաբի պետ է
Չնայած նիկոլական իրավագիտությանը, թե իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանն այլեւս պաշտոնանկ…
Опубликовано Naira Zohrabyan Среда, 3 марта 2021 г.