Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Մինչև 1915թ․-ը թուրքական, կամ օսմանյան իշխանությունը հայ գյուղացիներին, մտավորականներին, հոգևորականներին համոզում էին, որ իրենց դժբախտությունը ֆիդայիներն են, որ չպետք է վստահել հայ ֆիդայիներին։ Թուրքերը , կամ օսմանցիները ջանասիրաբար և հետևողականորեն հայ մարդու աչքում արժեզրկում էին բոլոր նրանց ովքեր զենք էին բռնում հանուն ինքնապաշտպանության։ Թուրքը, կամ օսմանցին համոզել էր հայ մարդուն, որ զենք չվերցնի, որ բարեկամություն անի հարևան գյուղի թուրքի հետ, որ բոլոր գաղտնիքները հետը կիսվի։
Ֆիդայիները ստիպված եղան այլևս հայկական գյուղերում չպատսպարվել, քանի որ մերոնք մատնում էին, քանի որ թուրքը կամ օսմանցին լվացել էր ուղեղները։ Ստիպված եղան բարձրանալ լեռները, ճանապարհները և կամուրջները հսկել․․․ Երբ թուրքը վերջնականապես կարողացավ խորը անդուդ և ատելություն ստեղծել զենք բռնող Հայի և չբռնող Հայի միջև, և վերջնականապես հեղինակազրկեց ֆիդայիներին, սկսեց իր գործը։
Հարևան գյուղի թուրքը, որպես լավություն մեծահարուստ Հային, մեկ օր առաջ զգուշացնում է, որ հարստությունը տա իրեն, իսկ ինքը շուտ ընտանիքը վերցնի ու գնա, քանի որ վատ օրեր են սպասվում հայերի համար․․․ Վատ օրերը եկան և կոտորվեցին մեր ու մանուկ, չբեր ու հղի, ու հայերը սկսեցին ՓԱԽՆԵԼ․․․ Հասկանում եք, ՓԱԽՆԵԼ․․․Փախնում էին իրենց դարավոր բնօրրանից, իրենց արմատներից, ՓԱԽՆՈՒՄ ԷԻՆ ,քանի որ թուրքը, կամ օսմանցին հենց փախնողների ձեռքով կոտրել էր ֆիդայիների մեջքը․․․
Այսօր մի կոտրեք բանակի մեջքը, անջրպետ մի առաջարցեք բանակի և ազգի միջև, այլապես վաղը ՓԱԽՆԵԼՈՒ ԵՍ թուրքի ԱԹՍ-ից, թուրքի սնարյադից և թուրքի դանակից, որը կտրում է ականջներ․․․ Մոնթեն որքան ճիշտ էր ասում՝ եթե կորցնենք Արցախը․․․
Փառք ու պատիվ Հայոց բանակին, Հայոց բանակի արժանապատիվ գեներալին, սպային և զինվորին․․․»
Մինչև 1915թ․-ը թուրքական, կամ օսմանյան իշխանությունը հայ գյուղացիներին, մտավորականներին, հոգևորականներին համոզում էին,…
Опубликовано Կարեն Հովհաննիսյան Среда, 3 марта 2021 г.