WhatsApp-ում հնարավոր կլինի ուղարկել լուսանկարներ, որոնք ավտոմատ կերպով ջնջվում են:
WABetainfo կայքը նշել է WhatsApp մեսենջերի նոր առանձնահատկությունը, որը թույլ կտա ձեզ ավելի ապահով կերպով կիսվել գաղտնի լուսանկարներով։ Այն աշխատում է՝ ինչպես ինքնաոչնչացող հաղորդագրությունները:
Մեսենջերի օգտվողները կկարողանան լուսանկար ուղարկել, որպեսզի ստացողը չկարողանա այն պահպանել կամ այն ինչ-որ մեկին փոխանցել: Լուսանկարով հաղորդագրությունն ինքնաբերաբար կջնջվի այն բանից հետո, երբ զրուցակիցը փակի այն:
Կարևոր է հասկանալ, որ այս գործառույթը, օրինակ, չի պաշտպանում այն փաստից, որ ստացողը կարող է պարզապես նկարել սմարթֆոնի էկրանը: Հետևաբար, ավելի լավ է այսպիսի իսկապես գաղտնի տվյալները չփոխանցել: Եվ հարց է՝արդյո՞ք մշակողները կավելացնեն սքրինշոթերի կամ էկրանի ձայնագրման արգելքը:
WABetainfo կայքի հեղինակների կարծիքով, արդեն հաջորդ թարմացումներում WhatsApp-ում կհայտնվեն ինքնաոչնչացող լուսանկարները: Ամենայն հավանականությամբ, դրանք կհայտնվեն նախ մեսենջերի բետա տարբերակում, այնուհետև բոլորի համար՝ դա կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս:
Մայիսին նաև ուժի մեջ են մտնում WhatsApp-ի նոր կանոնները, որոնք բացասական ալիք են առաջացրել մեսենջեր ստեղծողների դեմ: Այս ֆոնին ամբողջ աշխարհում մարդիկ սկսեցին այլընտրանքներ փնտրել՝ այժմ այլ ծառայությունների ժողովրդականությունն աճում է: Օրինակ ՝ Հոնկոնգում սկսեցին մասսայաբար ներբեռնել ICQ մեսենջերի նոր թարմացումը:
Սիրարփի Աղաբաբյան