«Ինչու այդպես ստացվեց։ Այ այս գլխավոր հարցը չի հնչում։ Այս հարցի պատասխանն է կարեւոր…». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ինչու այդպես ստացվեց։ Այ այս գլխավոր հարցը չի հնչում։ Այս հարցի պատասխանն է կարեւոր…». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«1920 թվականին Ստալինին ուղղված մի նամակում Օրջոնիկիձեն գրել էր, որ հայերը չունեն ստրատեգիական մտածողություն։ Նամակում քննարկվում էր սովետա-թուրքական բանակցությունների պայմանները, մոսկովյան պայմանագրին ընդառաջ։

Եթե Օրջոնիկիձեն կարդար այսօրվա Ֆեյսբուքի հայկական տիրույթի նյութերն, ապա կհասկանար, որ ոչ թե ստրատեգիական, այլ անգամ տակտիկական ու պարզ քաղաքական մտածողություն չունենք։

Օրինակ, հիմա ոմանք ասում են, որ ռուսներն են այս պատերազմը նախապատրաստել, որ Արցախ զորք մտցնեն։

Ենթադրենք դա այդպես է, իսկ ինչու էր Իսրայելը զենք վաճառում Ադրբեջանին ու դրանք սպասարկող մասնագետներ տրամադրում (չասեք, որ միայն փողի համար), ինչու ԱՄՆ-ն մնաց դիտորդի դերում, ինչու Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Վետո դրեց պատերազմի դադարեցման մասին բանաձևի վրա, ինչու էր Իրանն իրեն այդպես զուսպ պահում, ինչու էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անպատիժ կերպով ուղղակիորեն ներքաշվել պատերազմին, ինչու տեռորիստների ներկայության փաստն իմիջիայլոց ընդունվեց, ինչու պատերազմը կանգնեցվեց այն փուլում, որում կանգնեցվեց եւ ինչու Ռուսաստանի գործողությունները բոլորն ի գիտություն ընդունեցին եւ ողջունեցին պատերազմի արդյունքները։

Հերթական «ինչուն» – ինչու Պուտինի այն հայտարարությունները, որ ամեն ինչ արվել է Մինսկի խմբի գիտությամբ, Մինսկի խմբի անդամ ոչ մի երկիր չհերքեց։

Ուրեմն, եթե պատերազմը պլանավորված էր, ապա դա եղել է վերաթվարկած երկրների կոնսենսուսով։

Հիմա գլխավոր «ինչուն» – ինչու այդպես ստացվեց։

Այ այս գլխավոր հարցը չի հնչում։ Այս հարցի պատասխանն է կարեւոր, որ մեզ կարող է բացել աշխարքաղաքական կոմբինացիաներն ու Մեծ Խաղի բովանդակությունն, «ինչ անելու» հարցի պատասխանները եւ կփակի տարաբնույթ ազդեցության գործակալների մանիպուլյացիաները։

Երբ դադարեք որեւէ մեկին մեղադրել, որեւէ մեկից բան պահանջել, սկսենք հասկանալ պրոցեսների բովանդակությունն, ընդունենք, որ միջազգային հարաբերությունները կառուցված են շահերի եւ բազմաքայլ կոմբինացիաներն վրա եւ ոչ ոք մեզ ոչինչ պարտական չէ, այդ ժամանակ կկարողանանք փորձել հասկանալ կատարվածը։

Իսկ մինչ այդ հիշենք Օրջոնիկիձեին ու ասենք շնորհակալություն սթափեցնող գնահատականի համար»։

1920 թվականին Ստալինին ուղղված մի նամակում Օրջոնիկիձեն գրել էր, որ հայերը չունեն ստրատեգիական մտածողություն։ Նամակում…

Опубликовано Stepan Danielyan Воскресенье, 7 марта 2021 г.



Նման նյութեր