Կլիմայի գլոբալ փոփոխությունն ազդում է երեխաների առողջության վրա: Այս մասին պարզել են Մեծ Բրիտանիայի Լանքասթերի համալսարանի եւ Բրազիլիայի Օսվալդո Քրուզի անվ. գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները, որոնց աշխատության արդյունքները հրապարակվել են Nature Sustainability-ում:
Հետազոտողները 11 տարի ուսումնասիրություն են անցկացրել Բրազիլիայում: Պարզվել է, որ տեղումների քանակը կանանց հղիության ընթացքում ազդել է ծնվելիս երեխայի քաշի եւ հասակի վրա: Էքստրեմալ կլիմայական պայմանները նպաստել են վաղաժամ ծննդաբերության, որի արդյունքում ծնվել են մարմնի զանգվածի դեֆիցիտով երեխաներ: Միջինում մարմնի զանգվածը նվազել է գրեթե 200 գրամով:
Հետազոտողները նշում են, որ էքստրեմալ կլիմայական պայմանները կարող են ազդել մոր եւ երեխայի առողջության վրա:
Հետազոտողների խոսքով՝ Ամազոնկայում հորդառատ անձրեւները ջրհեղեներ են առաջացնում, որոնք ավելի աղքատ ընտանիքներին ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների ռիսկի են ենթարկում եւ իդեալական պայմաններ են ստեղծում մոծակների բազմացման համար, ինչը հանգեցնում է մալարիայի կամ դենգե տենդի բռնկման: