Բարի գիշերի փոխարեն
Երեք տարի առաջ ներկայիս վարչապետին երբևէ լուրջ չվերաբերված մարդիկ մասնակցում էին Սերժին (Արցախը) մերժելու պրոցեսին՝ գնալով «հայ» բառից աբիժնիկի հիստերիկ ցույցերին հրապարակում։ Մերժողների մի մասը ստացավ պաշտոն, վերջինից չստացողների մի մասը կտրուկ դարձավ ընդդիմադիր, մյուս մասը որոշ ժամանակ անց վերջին խելքով ընկալեց չարիքը։ Երբ դավաճանը ստորագրեց էս թղթի տակ, որի ստորագրումն առաջ ենթադրում էր մահվան դատավճիռ ստորագրողի համար։ Գոնե մեր համար «հող հանձնողի» ճակատագրի վերջաբանն էդպիսին էր թվում։ Մեզ էդպես էր թվում, որովհետև էդ հողը մեր համար արժեք էր։ Ինձ էդպես էր թվում, որովհետև էդ հողի վրա իմ տեսակն ա կոփվել։ Բայց հողը, ինչպես պարզվեց, «անարժեք մի բան ա»։ Մարդկային կյանքն անարժեք մի բան ա։ Չէ։ Սա հերթական քննադատական ու պիտակավորման մասին երկար-բարակ գրառումներից չի։ Սա նրա մասին ա, որ ժամանակն ա մոտենում, երբ մեր մեջ ամբողջ պղտոր կուտակումը պիտի ինքնամաքրվի։ Սա նույնքան օրինաչափ ա, որքան օրինաչափ էր երեք տարի առաջ տեղի ունեցածը։ Էս երեք տարում մենք կողքից կարողացանք տեսնել ինքներս մեզ։ Տեսնել, թե որքան ենք փտել։ Չկա հին ու նոր, նախկին ու ներկա, հիմա ապագան ա որոշվում. ո՞րը կգերակշռի մեր մեջ՝ ինքնությամբ ապրելու ձգտո՞ւմը, թե՞ ինքնաոչնչացող ագահությունն ու ատելությունը։ Ես վստահ եմ, որ առաջինը։ Վստահ եմ, որովհետև մարդու մեջ միշտ էլ ապրելու ձգտումն ավելի ուժեղ ա…
Արմեն Մխիթարյանի էջից:
Բարի գիշերի փոխարեն
Երեք տարի առաջ ներկայիս վարչապետին երբևէ լուրջ չվերաբերված մարդիկ մասնակցում էին Սերժին (Արցախը)…
Опубликовано Արմեն Ալբերտի Մխիթարյան Вторник, 9 марта 2021 г.