Հայաստանի իշխանությունները շարունակում են ցինիկ կերպով խաբել գերիների հարազատներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի իշխանությունները շարունակում են ցինիկ կերպով խաբել գերիների հարազատներին

2021 թվականի մարտի 12-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմը տեղեկատվություն է տարածել մարտի 11-ին և 12-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։ Այդ մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ կառավարությունը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: Շոշափել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքը»։

Վկայակոչված նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը հաստակ ամրագրում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։

Պաշտոնական հաղորդագրություններում (այդ թվում հայկական կողմի) որևէ բառ չկա հայտարարության այդ կետի կատարման մասին։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները շարունակում են ցինիկ կերպով խաբել գերիների հարազատներին, որ իրենք զբաղվում են նրանց վերադարձի հարցերով։ Ես չեմ պատկերացնում, թե ուրիշ, ավելի կարևոր և բարձր ինչ հարթություն գոյություն ունի այդ մասին խոսելու համար, եթե ոչ հայտարարությունը ստորագրած պետությունների ղեկավարների հետ քննարկումները։

Գերիների վերադարձի հարցով Նիկոլ Փաշինյան միակ «ձեռքբերումը» կայանում է դրանում, որ կարողացել է համոզել գերիների հարազատներին, որ նրանց վերադարձին խանգարում են միայն իր հանցավոր իշխանության դեմ պայքարող մարդիկ։ Իսկ ինքը, դեռևս գտնվելով իշխանության ղեկին, բերանը ջուր առած, անգամ մի բառ չի խոսում ու բանակցում նրանց վերադարձի մասին։



Նման նյութեր