«Մի քանի խոսք «հանդուրժողականության» ու «համերաշխության» մասին». Ռուբեն Մելիքյան
Advertisement 1000 x 90

«Մի քանի խոսք «հանդուրժողականության» ու «համերաշխության» մասին». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից.

«Շա՛տ լավ բաներ են։ Շա՛տ։ Եթե ազգդ ու պետությունդ ապրում են խաղաղության ու անվտանգության միջավայրում՝ հրաշալի բաներ են «հանդուրժողականություն» ու «համերաշխություն»։

Բայց երբ Հայրենիքս թշնամուն են հանձնել, այդ ընթացքում էլ, որպես «ալիբի», 5-7000 եղբայրներիս գլուխ են կերել, երբ արժանապատվությունս շների բաժին են դարձրել, ու դեռ ուզում են շարունակել պաշտոնավարումը, ո՛չ ոք իրավունք չունի ինձ «հանդուրժողականություն» ու «համերաշխություն» պարտադրել այդ մարդկանց հետ։ Ո՛չ ոք։

Ես ունեմ դավաճանների ու նրանց անարգ կատարածուների նկատմամբ ա՛նհանդուրժողականության իրավունք, ու դա համարում եմ սրբազան իրավունք։

Ավելին, դավաճանների նկատմամբ հանդուրժողականությունը նշանակում է ազգի ու պետության «իմունային համակարգի» վախճան»։

Մի քանի խոսք «հանդուրժողականության» ու «համերաշխության» մասին։

Շա՛տ լավ բաներ են։ Շա՛տ։ Եթե ազգդ ու պետությունդ ապրում…

Опубликовано Ruben Melikyan Суббота, 13 марта 2021 г.



Նման նյութեր