Ամերիկացի փորձագետները ճանապարհային խցանումներից խուսափելու արդյունավետ եղանակ են առաջարկել: Դրա համար յուրաքանչյուր մեքենա պետք է շարժվի այնպես, որ նրա և առջևից ու հետևից ընթացող մեքենաների միջև հեռավորությունը հավասար լինի: Մասնագետները YouTube վիդեոհոսթինգում տեղադրել են համապատասխան տեսանյութ, որում էլ ցուցադրել են իրենց առաջարկը:
Տվյալ գաղափարի գործնական կիրառումը բարդ է, քանի որ նախատեսում է, որ ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցները պետք է իմանան դրա մասին:
Միևնույն ժամանակ այն կարող է արդյունավետ լինել անվարորդ տրանսպորտային միջոցների համար, որոնք չունեն այն թերությունները, որոնք կապված են մարդկային գործոնի հետ: