Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.
«Հունիսի 20-ին Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի քաղաքական որոշումը ոչ միանշանակ ընդունվեց Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից։ Մի մասը անմիջապես հայտարարեց այդ ընտրություններին մասնակցելու մասին, իսկ մյուս մասն առայժմ չի հայտնում իր դիրքորոշումը` խորը անվստահություն ունենալով Փաշինյանի անձի և նրա իշխանության նկատմամբ։
Թուրքիան, սակայն, շտապեց ողջունել Փաշիմյանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին քաղաքական որոշումը։
Սակայն կա շատ ավելի կարևոր հարց. ինչու՞ ընտրվեց հունիսի 20-ը, ի՞նչ քաղաքական հաշվարկ ունի Փաշինյանը և ի՞նչ գործողություններ ունի անելու մինչև իր հրաժարականը։
Այստեղ թաքնված է Հայկական շահի դեմ ամենամեծ վտանգը, նույնիսկ կարելի է ասել դավադրությունը։
Փաշինյանը և իր թիմակիցները բազմիցս հայտարարել են «արժանապատիվ» պարտվելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց երազանքի մասին, մինչդեռ մինչ այս պահը այդ հարաբերությունները կարգավորված չեն։
Թուրքիայի նկատմամբ Փաշինյանի և իր թիմի առանձնահատուկ սերը այլևս ոչ ոքի համար հաղտնիք չէ, սակայն շատերի համար դեռ պարզ չէ, թե ինչու՞ մինչ այժմ Թուրքիան չի բացել Հայաստանի հետ սահմանը, ինչու՞ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ։
Ինչու՞ թուրքական և սդրբեջանսկան փողերը չեն հոսել Հայաստան` ջերմացնելու Հայաստանի «հպրտ» քաղաքացինրի հոգիները։
Հատկապես որ հարաբերությունների այս կարգավորման համար հիմնական խնդիր հանդիսացող Արցախի հարցը Փաշինյանն արդեն լուծել է և այն նվիրել է Ադրբեջանին, իսկ Հայաստանում իշխանության են գտնվում իրենց գաղափարական հոգեզավակները, երիտհայերը, որոնք հետևողական իրագործում են իրենց նախահայրերի` երիտթուրքերի կիսատ թողած գործը։
Փաշինյանին ընտրությունների նախօրեին օդ ու ջրի պես պետք է իր խաղաղասիրության դոկտրինը հիմնավորող որևէ արդյունք, շոշափելի ձեռքբերում, որը կարելի է «խաղաղության», իսկ իրականում թրքասիրության ու քիրվայության գեղեցիկ փաթեթավորմամբ վաճառել Հայաստանի «հպարտ» քաղաքացիներին։
Պատասխանը մեկն է. Թուրքիան Հայաստանի իշխանությունից և անձամբ Փաշինյամից ակնկալում է ապրիլի 24-ին հրաժարվել հայկական պահանջատիրությունից, ներել թուրքերին և վերջնականապես փակել Հակական հարցը, որից հետո միայն թուրքիան կբացի Հայաստանի հետ իր սահմանը, իսկ Փաշինյանը կկարողանա սա ընտրություններին ներկայացնել որպես մեծ նվաճում և երկարատև «խաղաղության» ու «բարգավաճման» պատմական հնարավորություն։
Փաշինյանը մտադիր է փակե՞լ Հայկական հարցը
Հունիսի 20-ին Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի քաղաքական…
Опубликовано Artur Ghazinyan Суббота, 20 марта 2021 г.