«29 տարվա մեջ առաջին անգամ մենք, գլուխներս կախ, նայելու ենք, թե ոնց է թուրքը Շուշիում քեֆ անում». Ռաֆայել Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«29 տարվա մեջ առաջին անգամ մենք, գլուխներս կախ, նայելու ենք, թե ոնց է թուրքը Շուշիում քեֆ անում». Ռաֆայել Հովհաննիսյան

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ նշելով, որ շատերը դեռ չեն գիտակցում՝ ինչ է եղել։

«Շատերը դեռ չեն գիտակցում՝ ինչ է եղել։ Տեղի ունեցածի ողբերգության մասշտաբը բոլորը կզգան մայիսի 8-ին։ Երբ 29 տարվա մեջ առաջին անգամ մենք գլուխներս կախ նայելու ենք, թե ոնց ա թուրքը Շուշիում քեֆ անում։ Ու լկտիաբար, թուրքին բնորոշ ցինիզմով, ծաղրում մեզ եւ մեր հերոսների հիշատակը։ Առաջին անգամ։ Մայիսի 8-ին։ Մեր զոհված ու ողջ հերոսների, մեր Ազգի հպարտության, մեր հաղթանակի խորհրդանիշ Շուշիի ազատագրման օրը։

«Բա 29 տարի լավ է՞ր».. Հա, блядь, լավ էր։ Մենք 29 տարի գլուխներս կախ չենք ման եկել ու թուրքի լծի տակ չենք ապրել, ինչպես հիմա։

Ու մայիսի 8-ին մեզ Ազգ էինք զգում։ Լավ էր։ Սրանից, որ հաստատ լավ էր»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։



Նման նյութեր