«Լրագրողի զանգը ստիպեց, որ կարդամ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերվող հատվածը». Հովակիմ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Լրագրողի զանգը ստիպեց, որ կարդամ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերվող հատվածը». Հովակիմ Զաքարյան

Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Լրագրողի զանգը ստիպեց, որ կարդամ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերվող հատվածը։

Նախ ասեմ, որ ակադեմիայի մասին առանձին օրենքը (ընդունված 2011թ․) ուժը կորցրեց՝ նոր օրենքի ընդունումից հետո։ Եթե ակադեմիայի մասին առանձին օրենքում հստակ ձևակերպվում էր, որ ակադեմիան կազմակերպում և համակարգում է գիտական հետազոտությունների իրականացումը (հոդված 9, կետ 1 և 2), ապա նոր օրենքի ակադեմիային նվիրված բաժնում (հոդված 26) չկա ոչ մի խոսք այն մասին, որ ակադեմիան իրականացնում է գիտական հետազոտություններ։ Ավելին, որևէ խոսք չկա այն մասին, որ ակադեմիան միավորում է գոյություն ունեցող գիտական կառույցներին, որտեղ իրականացվում է Հայաստանի գիտության 50%-ից ավելին։ Դրա փոխարեն նշվում է (հոդված 26, կետ 3), որ ակադեմիան կարող է գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր ստեղծել, որոնցում կիրականացնի ԳԻՏԱՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ համակարգում։ Կարող է ստեղծել, կարող է չստեղծել․․․իսկ եղածի մասին նշել պետք չէ։

Հա, կարևորը, որը առանձին կետով նշվում է ակադեմիկոսների և թղթակից անդամների տիտղոսավճարների մասին։ Կարող են հանգիստ լինել՝ իրենք կշարունակեն գումար ստանալ։ Ինչ խոսք՝ արժանի են։

Լրագրողի զանգը ստիպեց, որ կարդամ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի Գիտությունների ազգային ակադեմիային…

Posted by Hovakim Zakaryan on Thursday, March 25, 2021



Նման նյութեր