Արան Վարդևանյանը մարտի 25-ին ֆեյսբուքում գրել է.
«Այսօր փաստաբան, իրավապահ համակարգում մեծ փորձ ունեցող Amram Makinyan-ը հրապարակեց ՓԱՍՏ առ այն, որ ԲԴԽ վերջերս ընտրված անդամ Ջհանգիրյանը հանդիպումներ է ունեցել առնվազն դատական իշխանության անկախությանը միջամտելու հակումներ ունեցող` գործադիր իշխանության ներկայացուցիչ Աննա Վարդապետյանի և երկու քննիչների հետ:
Վարչապետի օգնականի հետ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել փետրվարի 16-ին` երեքշաբթի օրը, երբ տեղի են ունենում ամենախայտառակ դատական նիստերը որին ես մասնակցում եմ որպես պաշտպան: Նման փաստը ուղղակի մեղմ ասած հարվածում է ԲԴԽ-ի որպես անկախ սահմանադրական մարմնի հեղինակությանը և կարգավիճակին:
Դիմում եմ ԲԴԽ-ին այս դեպքի, այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով»:
Այսօր փաստաբան, իրավապահ համակարգում մեծ փորձ ունեցող Amram Makinyan-ը հրապարակեց ՓԱՍՏ առ այն, որ ԲԴԽ վերջերս ընտրված…
Posted by Aram Vardevanyan on Thursday, March 25, 2021