Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.
«ՀՀ Վիճկոմը հրապարակել է 2021թ․ մարտի 25–ի դրությամբ մեր երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոցուցանիշները։
Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-փետրվարը
2020թ.–ի հունվար–փետրվարի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշով (ՏԱՑ) զիջում է 6,7 տոկոսով։
Անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։ Որոշ դեպքերում անկումը երկնիշ է։
Այսպես, 2021–ի հունվար–փետրվարին 2020–ի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական
արտադրանքի ծավալը նվազել է 7,9 %, առևտրի շրջանառությունը՝ 11,3 %, ծառայությունների ծավալը
(առանց առևտրի)՝ 12,5 %, էլեկտրաէներգիայի
արտադրությունը՝ 5,8 %, արտաքին
առևտրաշրջանառությունը՝ 12,2 %, արտահանումը՝ 5,5%, ներմուծումը՝ 15,8 %:
Միակ ոլորտը, որը վերը նշված ժամանակահատվածում աճ է գրանցել՝ շինարարությունն է: Աճն ուղիղ 1 տոկոս է։
Աճ կա նաև գների, մեր երկրի արտաքին պարտքի ավելացումների տեսքով։
Նույն բացասական պատկերն ենք ստանում, երբ համեմատում ենք նախորդ տարվա փետրվարն այս տարվա փետրվարի հետ։ 2021–ի փետրվարին ՏԱՑ–ը 5,3 տոկոսով պակաս է 2020–ի նույն ամսվա ՏԱՑ–ից։ Ուշագրավն այն է, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը համեմատել է այդ ցուցանիշը ու հանգել այն եզրակացության, որ ՏԱՑ 5,3–տոկոսանոց անկումը վկայում է, որ մեր տնտեսությունը ՀԱՄԱՐՅԱ վերականգնվել է։ Հիմնավորումն էլ այն է, որ անցած տարվա փետրվարից այս տարվա փետրվարը մեկ օրով պակաս է եղել։
Նախարարին կարելի է Նոբելյան մրցանակի արժանացնել այդ եզրահանգման համար։ Նա թվային աճպարարության ու գերլավատեսական եզրահանգման բացառիկ օրինակ է ցույց տվել՝ ապացուցելով, որ արժանիորեն է հայտնվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում։
Այդ եզրահանգումից հետո Էկոնոմիկայի ՀԱՄԱՐՅԱ նախարարը վերահաստատել է իր նպատակը՝ 2021–ին երկնիշ տնտեսական աճ։ Նույն հաջողությամբ կարելի էր որպես նպատակ ֆիքսել այս տարի տիեզերք թռչելն ու վերահաստատել այն։ Սուտ խոստումներ տալն ու հեքիաթ պատմելը հո փողո՞վ չէ։
Հայաստանում զրոյական ներդրումային մթնոլորտ է, խայտառակ բիզնես միջավայր, գործող վարչապետի պարագայում նոր պատերազմի ու պարտության վտանգ կա, արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված սպասողականության ու անորոշության մեջ է հայտնված բիզնես–դասը։ Այս պայմաններում երկնիշ աճ խոստանալն ու հեքիաթներ պատմելը նշանակում է, որ դրա հեղինակը կա՛մ էշ է, կա՛մ իրեն հավատացողներին է էշի տեղ դրել, կա՛մ երկուսը միասին։
Նիկոլ Փաշինյանի ստերը հերիք չէին։ Փաստորեն մի հատ էլ հաստիքային հեքիաթասաց են աշխատանքի նշանակել։
Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարը շատ վատ համբավ ունի բիզնես–միջավայրում, ինչը լրացուցիչ փաստարկ է տնտեսական երկնիշ աճ ապահովելու նրա նպատակադրման մեջ։
Հ․Գ․։ Միայն այն հանգամանքը, որ մարդը խայտառակ կապիտուլյացիայից հետո համաձայնել է պաշտոն ստանալ հայ ժողովրդին պարտության տարած վարչապետից, արդեն շատ վատ է խոսում նշանակվողի մասին»։
Պաշտոնական վիճակագրության և հաստիքային էշի մասին
——————————ՀՀ Վիճկոմը հրապարակել է 2021թ․ մարտի 25–ի դրությամբ մեր…
Posted by Andranik Tevanyan on Thursday, March 25, 2021