ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայեր, իսկ տեղյա՞կ եք, որ «Ադրբեջանի մտավորականները» դիմել են ՅՈւՆԵՍԿՕ՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի տարածքում գտնվող «ադրբեջանական մշակութային ժառանգությանը» սպառնում է տոտալ վերացում:
Հայեր, իսկ տեղյա՞կ եք, թե ինչ են պահանջում ադրբեջանցի մտավորականները: Այո, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստանից պահանջի տրամադրել մանրամասն հաշվետվություն՝ «Ադրբեջանի ժողովրդին պատկանող մշակութային ժառանգության ներկա վիճակի վերաբերյալ:»:
Իսկ հիմա կարևորը՝ նրանք ակնկալում են, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստան ուղարկի փորձագիտական խումբ՝ «տեղում ադրբեջանական բազմադարյա պատմական և մշակութային ժառանգության վիճակին ծանոթանալու համար»:
Իսկ ի՞նչ ենք անում մենք: Այո, Շուշիի Ղազանչեցոցի, Կանաչ ժամի, Մեխակավանի Սուրբ Աստվածամայրի նկարները դնում ֆեյսբուք և վրդովված հայերեն գրառումներ անում…
…Եվ ամբողջ թափով շարունակում Ադրբեջանի հետ ճանապարհային ինֆրաստրուկտուրաները բացելու գործընթացը:
Հ.Գ. Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կաներ Ադրբեջանը, եթե մեզ մոտ լինեին մոտ 200 ադրբեջանցի գերի, և մենք հրաժարվեինք վերադարձնել նրանց…
#կիրթ_և_կառուցողական_բարիշողները
#Աղդամի_մզկիթը_վկա»։
Հայեր, իսկ տեղյա՞կ եք, որ «Ադրբեջանի մտավորականները» դիմել են ՅՈւՆԵՍԿՕ՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի տարածքում…
Posted by Naira Karapetyan on Thursday, March 25, 2021