Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Ինչն է կարող ստիպել, մի կողմ դնելով անձնական ու քաղաքական տարաձայնություններն եւ անցյալի ուրվականները, սեղանի շուրջ նստել Հայաստանի ու Արցախի նախագահներին։ Միայն մեկ բան’ պետականության վտանգի զգացողությունը, որի առջեւ ամեն ինչ երկրորդական նշանակություն է ստանում։
Ի պատիվ նախագահների իրենք այդ քայլը կատարեցին։
Հայաստանի իշխանությունն այսօր բռնազավթված է օտար ուժերի կամակատարների կողմից, նման 5-րդ շարասյուն փողոցում էլ է ձեւավորվել։
Մեր այսօրվա հիմնական խնդիրը պետության ազատագրումն է, հետո արդեն պետք կլինի մտածել, թե այս վիճակից ոնց ենք դուրս գալու։ Բայց դա հետո։
Այս առումով նախագահների նախաձեռնությունը շատ կարեւոր է»։