Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«2։0
Այսօր Նախագահ Քոչարյանի օրն էր…
Առաջին հերթին դա իհարկե Սահմանադրական Դատարանի որոշումն էր։
Իսկ այ երկրորդ իրադարձությանը ոչ մեկ դեռ չի անդրադարձել։
Բանը դրանում է, որ այսօր տեղի ունեցած ՀՀ-Արցախ Անվտանգության Խորհրդի համատեղ նիստում, նիկոլը հայտարարել է, որ Հայաստան Համահայկական Հիմնադրամի միջոցով Արցախում իրականացվելու է 110 միլիարդ դրամի բնակարանաշինության ծրագիր։ Ավելին, նա հայտարարեց, որ այդ գումարից 52 միլիարդ դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը)))։
Բացատրեմ. Վերջերս տեղի ունեցած Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նիկոլը շնչակտուր փորձում էր բոլորին համոզել, որ կառավարությանը Հիմնադրամի կողմից փոխանցված 52 միլիարդը տեղին է ծախսվել և իրենք չեն կարողանում տալ հաշվետվություն, քանզի գումարը խառնվել է ընդհանուր մուտքերի հետ։ Հիշեցնեմ նաև, որ հենց Նախագահ Քոչարյանն էր, ով նիստի ընթացքում բարձրացրել էր այդ գումարները հետ Հիմնադրամին փոխանցելու և այդ գումարներով Արցախում ծրագրեր իրագործելու հարցը, ինչին դեմ էր արտահայտվել հենց ինքը` նիկոլը։
Բայց արի ու տես, որ ընդամենը օրեր անց նույն նիկոլը հայտարարում է, որ կառավարությունը համաֆինանսավորելու է հիմնադրամի ծրագիրը հենց 52 միլիարդ դրամի չափով (Հիմնադրամը կառավարությանը փոխանցել էր նույն չափի գումար)։ Ակնհայտ է, որ այս քայլով նիկոլը փորձում է փակել Հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված գումարների առեղծվածային պատմությունը։ Չեմ զարմանա, եթե նույնիսկ միջազգային աուդիտորի մոտ փորձ արվի ներկայացնել այս համաֆինանսավորումը, որպես գումարի հետ տրամադրում։
Բայց, ի դժբախտություն նիկոլի, պետք է ասեմ, որ այսքանով հարցը չի փակվելու։ Դուք մեկ է պետք է բոլորիս ասեք, թե ինչ եք արել Հիմնադրամի փողերի հետ, անկախ դրանից հետ կտաք, թե ոչ։ Դուք պատասխան եք տալու 52 միլիարդ դրամի մասով թե՜ անօրինական որոշումներ ընդունելու և թե՜ յուրացման համար։ Չի կարելի լափել հիմնադրամի փողերը ու հետո պետության հաշվին դրանք փակել։ Ոնց լափել եք, այդպես էլ կոպեկ առ կոպեկ հետ եք տալու։
Նախագահ Քոչարյանը պատմության մեջ երևի միակ մարդն է, ով չլինելով իշխանության ղեկին և լինելով քաղաքական շինծու քրեական հետապնդման տակ, ի զորու է լինում ստիպել իշխանությանը անել այն, ինչ նա առաջարկել էր։
Դե հիմա մի պահ պատկերացրեք, թե ինչ կարող է նա անել, երբ մենք իրեն կընտրենք որպես ՀՀ առաջնորդ…»
2։0
Այսօր Նախագահ Քոչարյանի օրն էր…
Առաջին հերթին դա իհարկե Սահմանադրական Դատարանի որոշումն էր։
Իսկ այ երկրորդ…
Posted by Ara Vardanyan on Friday, March 26, 2021