Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ծառայությունը հորդորում է չանհանգստանալ պայթյունների ձայներ լսելու դեպքում:
Միաժամանակ խնդրում է` ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում, եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն: