Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.
««Գելխեղդ» Դահիճը կարդում է իր զոհերի անունները.. ու ծափեր.. ծափեր..
Ազգադավ սրիկան նոր չէ, որ ուղնուծուծով ատում է բոլորին, ում կողքին ինքը մտով գաճաճ է ու դժգույն, անբովանդակ ու դժբախտ, չար ու նենգ մի գոյացություն է… եւ նա արեց ամեն բան՝ ստորացնելու ու անարգելու համար արժանապատիվն ու վեհը, ինչն իրեն հասու չէր ու չի լինելու..
Ազգակործան պատուհասը, որ Արցախից բան չի թողել, ասում է, թե այնքան գումար է տրամադրվել, որքան վերջին 30 տարում չի արվել.. բա որ այդքան գումար կար, տրամադրեիք Արցախի պաշտպանությանը, թե դա ձեր պետքը չէր։
Ստահակը ոչինչ հենց այնպես չի խոսում։ Ասում է մի բան, ու ինքն էլ է իր վրա զարմանում, որ կարող է ճշմարտությունը դուրս տալ ու մնալ իշխանության։
Սթափվեք մարդիկ, ամոթ է։ Իշխանությունը այսօր կա, վաղը չկա։ Դրա ելույթի տակ տեսնում եմ, արցախցիներին վիրավորող տեքստեր։ Դա էլ է հատուկ արվում։ Հնարավորինս պառակտելու, հնարավորինս խառնակչություն տարածելու համար։
Դահիճը տեղից-տեղ գաղտագողի է հասնում, դե պարզ է արդեն հրաման կա նախապես, որ աղով ու հացով հենց տեսնեն նրան մոտ գան, ու այդ թշվառականը կանգնում է մարդկանց դիմաց ու դուրս տալիս։ Իսկ կարող է այդ ներդրումը միտումնավոր է արվում, որ արցախցիների հանդեպ վերջնական բացասական վերաբերմունք առաջանա։
Ազգատյատությունն արմատավորել չի՛ կարելի, ախր հիմա առավել քան երբեւէ պետք է միասնական լինենք։
Դահիճը կարդում է իր զոհերի անունները։ Ես չեմ կարողանում հասկանալ դա ինչի՞ց է շաղախված, դա ինչերի է ընդունակ հանուն իր աթոռի։ Ում ես ցույց տալիս, որ մարդ կա շուրջդ։ Այն դեպքում, որ դու գաղտագողի ես տեղից-տեղ շարժվում։
Սա ինչ անում է առաջնորդվում է անձնական շահով։ Ու սա որոշել է ազգին ոչնչացնելու եզրին հասցնել, որտեղ մարդկանց իրար դեմ դուրս հանելով կոնկրետ անելիք ունի։
«Գելխեղդ» Դահիճը կարդում է իր զոհերի անունները.. ու ծափեր.. ծափեր..
Ազգադավ սրիկան նոր չէ, որ ուղնուծուծով ատում է…
Posted by Արթուր Հայրապետյան on Monday, March 29, 2021