«Կոնստանտ» խմբագրական. Հայաստանը թուրքական վիլայեթ դառնալու սահուն և անարյուն ճանապարհին է
Advertisement 1000 x 90

«Կոնստանտ» խմբագրական. Հայաստանը թուրքական վիլայեթ դառնալու սահուն և անարյուն ճանապարհին է

Ֆեյսբուքյան հայությունը հերթական 24 ժամանոց ցիկլն է ավարտում։ Վաղը արդեն շատ ավելի քիչ մարդու կտեսնեք, որ անարգանքի սյունին է գամում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, իսկ մեկ շաբաթ հետո սկի չեք էլ հիշի այն մասին, որ վերջինս ի պաշտոնե հայտարարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «շտկման կարիք ունեն», եթե ձեզ այդ մասին հատուկ չհիշեցնեն։

Խնդիրը ոչ դուք եք, ոչ էլ Արմեն Գրիգորյանը։ Մեծ հաշվով՝ նույնիսկ նրա ասածը չէ խնդիրը։ Խնդիրը այն պրոցեսսներն են, որոնք անգամ խորքյին էլ չեն փորձում պահել և Արմեն Գրիգորյանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններ շտկելու մասին հայտարարությունը զուտ այդ պրոցեսսների ազդակներից մեկն է։

Իրականությունն այն է, որ Հայաստանը շատ սահուն կերպով ու արագ քայլով գնում է դեպի թուրքական վիլայեթ դառնալու հանգրվանը։ Ու միամիտ չլինե՛ք, այս դինամիկայով դա լինելու է շատ սահուն և անարյուն։ Ավելին ասեմ՝ ինչպես որոշ ալեքսանդրոպոլցիներ էին աղուհացով թուրքերին դիմավորում դարասկզբին, այնպես էլ հիմա ունենք հասարակության լայն շերտեր, որոնք սիրով պատրաստ են թուրքերի հետ քիրվայություն անել։

Դարակազմիկ խորամանկության կարիք էլ չունեն թուրքերը, մեխանիզմերը վաղուց մշակված են, հողի պարարտացումն էլ համարյա ավարտված է։ Մնում է Ցեղասպանության հարցը «բրախվի», սահմանենրը բացվեն ու հնարավոր լինի թուրքական կապիտալի անարգել մուտքը Հայաստան։ Դրա կարճաժամկետ հետևանքները աչքներիս առաջ է՝ նայեք Վրաստանին ու խղճացեք ձեզ։ Չնայած՝ խղճալու համար պետք է ստամոքսի ազդակները գերակա չլինեն գոնե։ Անձամբ ձեր մոտ դրանք գուցե գերակա էլ չեն, բայց դուք ի՞նչ կապ ունեք։

Օրինակ՝ Նիկոլի աջակից հայտնի կինը, որ Հանրապետության հրապարակում կրքով ապացուցում էր, որ Շուշին էլ, Արցախն էլ ադրբեջանական են ու մեզ պետք չեն, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դիրքորոշում կունենա թուրքերի հետ քիրվայություն անելու հարցում, նամանավանդ, եթե էդ քիրվայության արդյունքում «քյար» ունենա։ Հարցը հռետորական է։ Մեկ այլ հարց. իսկ ի՞նչ եք կարծում, նման կանայք ու տղամարդիկ մեր հասարակության քանի՞ տոկոսն են կազմում։ Այս մի հարցն էլ է թերևս հռետորական։

Միակ ոչ հռետորական հարցն այն է, թե ի՞նչ ենք պատրաստ հակադրելու այդ կանանց ու տղամարդկանց։ Այլ կերպ ասած՝ ի՞նչ գին ենք պատրաստ վճարել, որպեսզի ունենանք հայրենիք ու այդ հայրենիքը չլինի թուրքական վիլայեթ։ Հուշեմ, որ այդ կինն ու իր նմանները պատրաստ են տեսնել ու նույնիսկ տենչում են տեսնել բոլոր նրանց արյուրնը, ով պատրաստ չէ, անգամ եթե դա չեն էլ գիտակցում, բայց կրկնում եմ, հարցն իրենք չեն, հարցը դուք եք և այն գինը, որը պատրաստ եք վճարել դուք։ Ի դեպ, վճարելու դեպքում էլ երաշխիքներ չկան, որ վիլայեթ չենք դառնա։ Շատ-շատ կարելի կլինի երաշխավորել, որ վիլայեթացումը այսքան սահուն և անարյուն չի լինի։ Վաղ թե ուշ, բոլորիս դուռն է այս հարցը բախելու՝ ի՜նչ ուզում եք արեք։



Նման նյութեր