Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Ռուսաստանն ու Թուրքիան դարավոր պետականության ու դիվանագիտության փորձ ունեն։ Պարզ է, որ իրենք չոր հաշվարկով են քաղաքականություն վարում ու մեր խնդիրն է հասկանալ նրանց վարած քաղաքականության օրինաչափությունները։
Թուրքիան ու Ռուսաստանը աշխարքաղաքական առումով մրցակիցներ են։ Դա պարզ է, սակայն կա մի օրինաչափություն, երբ արեւմուտքը’ Բրիտանիան, կամ Ամերիկան փորձում են մուտք գործել նրանց ազդեցության ոլորտը, նրանք միավորվում են, երբ նման վտանգ չկա, մրցակցում են։
Առաջին անգամ Նիկոլայ 1-ը փրկեց Թուրքիան Բրիտանիայից, որովհետեւ ավելի ձեռնտու էր, որ Բոսֆորը Թուրքիան վերահսկի, քան Բրիտանիան։ Իրական մրցակիցը Բրիտանիան էր։
Երկրորդ անգամն Աթաթուրքին օգնելն էր, որ Անտանտը չգրավեր Թուրքիան։ Պարզ հաշվարկ, Թուրքիայից հետո Սովետական Ռուսաստանի հերթն էր գալու։
Լավ է, թե վատ է, էական չի, մեր գործը պրոցեսները հասկանալն է։
Արեւմուտքի ներթափանցման փորձ էր 2018-ի իշխանափոխությունը, պետք չի հավատալ հեքիաթներին, որ «հեղափոխությունը» ռուսներն են կազմակերպել, իմաստը։ Միայն իրենցքայլականների տիպաժները նայեք, բոլորը տարիներ ի վեր «պուտլերի» եւ «ռուսուլմանների» դեմ էին քարոզ վարում։ Տաս տարուց ավելի ատելության քարոզ է գնում։ Չթվարկեմ 2018-ից ի վեր իրենցքայլականներն ինչ քաղաքականություն են վարել, չխոսենք նաեւ ԵԼՔ դաշինքի գործունեությունից, կամ ինչպիսի հանդուրժողականությամբ է Արեւմուտքն ընդունում այս իշխանության հակաօրինական քայլերը։
Էրդողանն ինքնուրույն քաղաքականություն է վարում, բայց նրա մեջքին քեմալականներին են շնչում, այդ ինքնուրույնությունն է միավորում նրան Պուտինի հետ։ Նրանք պաշտպանվողի դերում են։
Կարճ, 2018-ին Արեւմուտքը’ ներթափանցեց Հայաստան, ինչն անընդունելի էր Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար։ Դա մեր դժբախտությունների տարեթիվն է։ Հիմա նույնպես Հայաստանում նոր թիմեր են ձեւավորվում, որ ավելի սրեն վիճակն ու Արցախի ու Սյունիքի հարցը վերջնականապես լուծեն։
Արեւմուտքն իր ստրատեգիան է իրականացնում, մեր թշնամին չի, Ռուսաստանն ու Թուրքիան իրենց խնդիրներն են լուծում, խնդիրն այն է, թե մենք ինչ խնդիր ենք լուծում ու ում համար ենք դա անում»։
Ռուսաստանն ու Թուրքիան դարավոր պետականության ու դիվանագիտության փորձ ունեն։ Պարզ է, որ իրենք չոր հաշվարկով են…
Posted by Stepan Danielyan on Wednesday, March 31, 2021