Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրադարձություններին, հիասափության եւ անտարբերության ամրապնդմանը։
«Ոմանք ծաղրում են Նիկոլին ու զուգահեռ պատրաստվում են նրա գծագրած ընտրություններին` հետեւաբար Նիկոլը ծաղրում է նրանց:
Հայրենիքի Փրկության Շարժում բրենդը մոռացվեց նույն հեշտությամբ ինչպես կապիտուլյանտի բազմաթիվ ստերը: Մոռացվեց չծնելով հերոս: Մոռացվեց կատարելով մի պարզ խնդիր` (գիտակցաբար թե ոչ` չգիտեմ) ամրացնել հիասթափությունը եւ անտարբերությունը:
Ու մենք բոլորս շարունակում ենք ապրել այս ֆարսի մեջ, երբ բոլորը իրար ծաղրելով երկիրը փրկելու իմիտացիա են անում, իսկ իրականում ծաղրում են մեզ», – գրել է նա: