«Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ». Սուրեն Պարսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ». Սուրեն Պարսյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները աճել են 5,2 տոկոսով, իսկ սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների գները աճել են 7,2 տոկոսով։ Հատկապես մտահոգիչ է առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը։ Մասնավորապես՝

1․ Մրգի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ` 6.9% գնաճ:

2․ Յուղերի և ճարպերի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):

3․ Շաքարի և շաքարավազի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 40.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:

4․ Կաթնամթերք, պանիր և ձու շուկայուն 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով:

5․ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ մսամթերքի շուկայում գրանցվել է 3.4%, իսկ 2021թ.փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ:

6․ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում գրանցվել է 9.4%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.6% և 14.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.2% և 1.6%):

7․ Բանջարեղենի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:

Գները շեշատկի աճել են նաև վառելիքի շուկայում, մասնավորապես՝ 2021թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 8.2% և 11.2%-ով։

2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 4.9% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով: 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% և 18.1% գնաճ:

Հատկանշական է, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մարդկանց աշխատավարձերը, թոշակները և նպաստները մնացել են գրեթե նույնը։ Իհարկե, բացառություն են կազմում պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց եկամուտները շարունակաբար աճում են։

Այո, Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամում, և այս ընթացքում զրկանքները, հարկային բեռն և վնասները արդարացի պետք է բաշխվի հասարակության անդամների միջև։ Հակառակ դեպքում, էլ ավելի կբևեռացվի հասարակությունը, կխորանա աղքատությունը՝ պարարտ հիմքեր ստեղծելով սոցիալական բունտերի և մեծ արտագաղթի ալիքի համար։

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից:

Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝…

Posted by Parsyan Suren on Monday, April 5, 2021



Նման նյութեր