Վախն ու պարանոյան մտել են իշխանական կաբինետներ ու հազիվ թե դուրս գան
Advertisement 1000 x 90

Վախն ու պարանոյան մտել են իշխանական կաբինետներ ու հազիվ թե դուրս գան

Արցախի «Արդարություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վախն ու պարանոյան մտել են իշխանական կաբինետներ ու հազիվ թե դուրս գան։ Իսկ դա նշանակում է, որ սկսվել է իշխանության վախերի ժամանակաշրջան։ Դատելով ամենից՝ որևէ քննադատական և դիպուկ գրառում տեսնելիս, իշխանությունները և նրանց արբանյակ թիմերը  ընկնում են հոգեխանգարմունքի մեջ, իսկ ոմանք իրենց վախերը հաղթահարում է բացառապես ալկոհոլի օգնությամբ։

Իշխանական քարոզչամեքենայի տարբեր հատվածներ իրենց ասելիքի ու անելիքի բացակայությունը լրացնում են ֆեյքաբուծական քարոզչամեքենայի տարածած «մուտիլովկաներով», սակայն այդ ռեսուրսն էլ է սպառվելու։ Խնդիրն այն է, որ պետք է կարճացնել այդ ժամանակաշրջանը։  Այդուհանդերձ, իշխանություննրը արդեն հասկացել են, որ իրենց գնալը անխուսափելի է և կանխել անկարող են, առավելագույնը կարող են արձագանքել  ֆեյք խմբերի միջոցով, որոնց վրա նույնիսկ ժամանակ չի կարելի ծախսել, էնպես որ, հարգելի ֆեյքապետեր, կարող եք շարունակել նույն ոգով: Նաև, կարող եք շահարկել ու օգտագործել այս գրառումս»:



Նման նյութեր