«Մեծ թուրանի իրագործման ուղղությամբ թուրքահպատակ նիկոլի և իր իշխանության գործուն քայլերը»․ Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Մեծ թուրանի իրագործման ուղղությամբ թուրքահպատակ նիկոլի և իր իշխանության գործուն քայլերը»․ Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Ստորև նշում եմ մեծ թուրանի իրագործման ուղղությամբ թուրքահպատակ նիկոլի և իր իշխանության գործուն քայլերը։

1.Դավադիր պատերազմի միջոցով՝ ազատագրած տարածքների հանձնում։

  1. Հրաժարում Արցախի ինքնորոշման հարցից։
  2. Սյունիքի բռնակցում ադրբեջանին՝ կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ։
  3. թուրքական կապիտալի հոսք դեպի Հայաստան, մեր տնտեսության վերջնական վախճանի նպատակով։
  4. թուրքիայի և ադրբեջանի հետ չթշնամանալու քարոզչություն՝ ժողովրդի զգոնությունը զրոյացնելու նպատակով։
  5. Բանակի կազմաքանդում։
  6. Ռուսական ռազմաբազայի դուրս բերում Հայաստանից և խաղաղապահ ուժերի դուրս բերում Արցախից։
  7. Ատոմակայանի վերջնական փակում։
  8. Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգից հրաժարում։
  9. Սփյուռքի գոյապահպանման հիմքերի խարխլում:

Մեր երկիրը շնչահեղձ է լինում այս պետականակործան վիրուսներից: Ազգային ինքնագիտակցություն ունեցող ամեն հայ պետք է իր պարտքը համարի պայքարը սրանց դեմ: Հաղթանակի համար պետք է պայքարել անձնուրաց, նվիրումով, ինչպես մարտի դաշտում:

Խոստանում եմ, նիկոլն իր կցորդներով հանդերձ պատժվելու է բոլոր գրված ու չգրված օրենքների համաձայն:

Շտկելու´ենք մեր երկրի ողնաշարը:

Հայաստանը դառնալու´ է աշխարհասփյուռ հայության փափագած Հայրենիքը՝ զարգացող, օրինապահ ու պաշտպանված:

Գալու´ է այդ օրը»:

Ստորև նշում եմ մեծ թուրանի իրագործման ուղղությամբ թուրքահպատակ նիկոլի և իր իշխանության գործուն քայլերը։
1.Դավադիր…

Posted by Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan on Monday, April 5, 2021



Նման նյութեր