«Փաստացի ունենք միջինում 20 և ավելի տոկոս ներկրվող ապրանքների գնաճ». Սամսոն Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Փաստացի ունենք միջինում 20 և ավելի տոկոս ներկրվող ապրանքների գնաճ». Սամսոն Գրիգորյան

Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից.

«Օրական մեկ-երկու դրամ…

Վերջին օրերին այսքանով բարձրանում է դոլլարի փոխարժեքը։

Արդեն մոտ 13% ով բարձրացել է։

Մոտ այսքանով թանկացել են գերակշիռ մաս կազմող ներկրվող ապրանքները քաղաքացու համար՝ միայն փոխարժեքի տատանման հետևանքով։ Իրականում շատ ավելին՝ քանի որ երկու անգամով բարձրացել են բեռնափոխադրումների արժեքները և, մասնավորապես Չինաստանի դեպքում, մոտ 10% արժեզրկվել է չինական արժույթը։ Փաստացի ունենք միջինում 20 և ավելի տոկոս ներկրվող ապրանքների գնաճ։

Դրամային հաշվարկով պետության համար մոտ այսքան բարձրացել է ներկրվող ապրանքի մաքսազերծումից ստացվող եկամուտը։

Մոտ այսքանով դրամային հաշվարկով բարձրացել են հարկային մուտքերը։

Իսկ որքանո՞վ է բարձրացել քաղաքացու եկամուտը…

0 դրամ

Կասեք, գործարարի եկամուտն է աճել, ոչ։ Երկրում առևտրաշրջանառության լուրջ անկում ունենք։ Սրա պատճառով նաև գործարարը գների բարձրացումը մինիմալ վիճակում է պահում՝ այն մի քանի հաճախորդներին գոնե չկորցնելու միտումով։

Սրան ավելացնենք նաև ոչ մի լումա չնվազող ընթացիկ ծախսերը՝ վարձավճար, կոմունալ, աշխատակիցների վարձատրություն, և պատկերը ամբողջովին կլրանա։

Ի՞նչ է անում պետությունը, ուղղակի մեղքը բարդելով գործարարների վրա, ձեռքերը լվանում է և շարունակում է հպարտանալ հարկահավաքման բարձր ցուցանիշներով։

Ура товарищи, Ура… 1$=539,5֏»

Օրական մեկ-երկու դրամ…
Վերջին օրերին այսքանով բարձրանում է դոլլարի փոխարժեքը։
Արդեն մոտ 13% ով բարձրացել է։
Մոտ…

Posted by Samson Grigoryan on Tuesday, April 6, 2021



Նման նյութեր