Ադրբեջանի պատգամավորը գրասենյակ կբացի Ստեփանակերտում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի պատգամավորը գրասենյակ կբացի Ստեփանակերտում

Շաբաթներ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր, որ Ադրբեջանն Արցախի իշխանություններից պահանջում է, որպեսզի Ստեփանակերտում վարչական մի շենք տրվի իրենց, որը պետք է լինի Բաքվի պաշտոնական ներկայացուցչի գրասենյակը. «Հայ գերիների վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին Փաշինյանի իշխանությունը շարունակում է ոչինչ չասել հանրությանը: Տպավորություն է, որ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց իրականությունն այն է, որ գերիների հարցով ադրբեջանական կողմը բավական մեծ ճնշում է բանեցնում հայկական կողմի վրա: Arminsider տելեգրամյան ալիքի տեղեկություններով Ադրբեջանը տեղեկացրել է, որ կվերադարձնի հայ գերիներին, եթե իրեն հնարավորություն տրվի Ստեփանակերտում ունենալ շենք, որտեղ կնստի ադրբեջանական կառավարության ներկայացուցիչը, իսկ շենքի գլխին կծածանվի Ադրբեջանի դրոշը»:

Այս հրապարակումից անմիջապես հետո Արցախի պաշտոնական մարմինները շտապեցին հերքումներով հանդես գալ: Շաբաթներ անց Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում էր, որ առաջիկայում գրասենյակ է ունենալու Ստեփանակերտ քաղաքում:

Արցախի իշխանությունները հիմա կարող են պնդել, որ սա զուտ ադրբեջանական տեսակետ է, բայց պատերազմը ցույց տվեց, որ այս ընթացքում Ադրբեջանը ստացել է այն ինչ ցանկացել է, իսկ Արցախի և Հայաստանի գործող իշխանություններն իրենց դրսևորել են, որպես սպասավորներ:

politik.am



Նման նյութեր