«Կամ Հայաստանը կլինի 21-րդ դարի բոլոր պահանջներին բավարարող պետություն, կամ Հայաստան անունով պետություն այլևս չի լինի». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Կամ Հայաստանը կլինի 21-րդ դարի բոլոր պահանջներին բավարարող պետություն, կամ Հայաստան անունով պետություն այլևս չի լինի». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.

«Առաջիկա 5 տարիները Հայաստանի համար կլինեն ճակատագրական, հետևաբար արդեն այսօր մենք պետք է մտածենք ու պլանավորենք ապագա 5 տարիների մեր անելիքը։

Իմ խորին համոզմամվ, առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանը պետք է ընթանա ազգային պետություն կառուցելու ճանապարհով` որդեգրելով ազգային-պահպահողական քաղաքականություն։

Տարածաշրջանային գործընթացները շարունակում են գտնվել խիստ անկանխատեսելի ու վտանգավոր տիրույթում, որտեղ առաջնային է դառնում Հայաստանի ներքին և արտաքին անվտանգային համալիրի վերագործարկումը` ինչպես փափուկ, այնպես էլ կոշտ ուժի գործադրման եղանակով։

Ֆիզիկական գոյության վտանգը պետք է մեզ ստիպի մի կողմ թողնել բոլոր ձևականությունները, միջազգային և համամարդկային կեղծ և շինծու պոստուլատները, բոլոր քաղաքական, և անձնական բնույթի տարաձայնությունները և հակասությունները, միասնական ջանքերով մշակել և հաստատել Հայաստանի ազգային և պետական գերկա շահերը, դրանց հիմքի վրա մշակել նոր Սահմանադրություն, Ազգային անվտանգության նոր դոկտրինա և Արտաքին քաղաքականության համապարփակ հայեցակարգ։

Այս փաստաթղթերի առկայությունը և դրանց շուրջ համազգային կոնսենսուսը մեզ հնարավորություն կտա ձևավորել կոնսոլիդացված հասարակություն, գույքագրել, գեներացնել և կապիտալիզացնել Հայկական աշխարհի (սփյուռքի) ողջ ներուժը`Հայկական շահի բացահայտման, համաձայնեցման և այդ շահերին ծառայելու համազգային հանձնառության հաստատման բարձր առաքելությամբ։

Հայաստանի խորքային պետության ստեղումն այլընտրանք չունի, քանզի Հայկական պետությունը պետք է լինի վստահելի և կանխատեսելի գործընկեր իր ներքին և արտաքին գործընկերների համար, մշակի և իրականացնի ՀՀ ազգային ու պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականություն։

Ոլորտային ռազմավարական քաղաքականությունները պետք է մշակվեն և գործադրվեն ՀՀ Ազգային անվտանգության դոկտրինայի և Արտաքին քաղաքականության հայցակարգի հիմքի վրա` մասնագիտացված ուղեղային կենտրոնների կողմից, որոնցում ներգրավված փորձագետներն ու գիտնականները կունենան բարձր պրոֆեսիոնալիզմ, Հայկական շահի խորը ընկալում և կլինեն այդ շահի նվիրյալներ։

Բոլոր օրենքները պետք է մշակվեն և ընդունվեն ի կատարումն ՀՀ Ազգային անվտանգության դոկտրինայի կոնկրետ դրութի` բացառելով ինքնանպատակ և կլանային շահերի սպասարկման նպատակով օրենքների ընդունումն ու իրավական խառնաշփոթը, օրենսդրական ակտերի թիվը պետք է կրճատվի առնվազն 2 անգամ, իսկ կանոնակարգումները լինեն առավելագույնս պարզ, մատչելի ու հասկանալի` բացառելով կոռուպցիոն որևէ ռիսկ և գործնականում փակելով դրա բոլոր հնարավորությումները։

Հայաստանը կարճ ժամանակում պետք է դառնա արդյունավետ կառավարվող տարածաշրջանային գերտերություն, ինքնուրույն և որոշիչ գործոն, որի շահերի հետ հաշվի կնստեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ուժային քաղաքական կենտրոնները։

Այլ կերպ ասած, կամ Հայաստանը կլինի 21-րդ դարի բոլոր պահանջներին բավարարող և արդյունավետ կառավարվող պետություն, կամ Հայաստան անունով պետություն այլևս չի լինի»։

Առաջիկա 5 տարիները Հայաստանի համար կլինեն ճակատագրական, հետևաբար արդեն այսօր մենք պետք է մտածենք ու պլանավորենք ապագա 5…

Posted by Artur Ghazinyan on Thursday, April 8, 2021



Նման նյութեր