Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին հ. 54 երթուղին սպասարկող «Գազելի»-ում սպանության դեպք է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նշեցին, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը և տեղում աշխատանքներ են իրականացվում:
Արդյոք «Գազելը» եղել է երթուղի սպասարկելու գործընթացում, ինչ հանգամանքներում է իրականացվել սպանությունը, պարզվել է արդյոք մահացած անձի և կատարողի ինքնությունը. «Արմենպրես»-ը փորձում է մանրամասներ ճշտել դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեից: Տեղում աշխատում են քննիչները: