Ապրիլի 12-ին, ժամը 20.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտի», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Միցուբիշիի» 63-ամյա վարորդ Մուրադ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն: