«2020-ի հուլիսին` Տավուշում, ո՞ր բանակն էր, հաղթակա՞ն, թե՞ պարտված, ձե՞ր բարեփոխած, թե՞ նախկինների, այդ ժամանակ հասցրե՞լ էիք բարեփոխել. թե՞ ոչ». Արփինե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«2020-ի հուլիսին` Տավուշում, ո՞ր բանակն էր, հաղթակա՞ն, թե՞ պարտված, ձե՞ր բարեփոխած, թե՞ նախկինների, այդ ժամանակ հասցրե՞լ էիք բարեփոխել. թե՞ ոչ». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Շատ հարգելի ընկերնե՜ր, խնդրում եմ հնարավորինս քիչ լուսաբանել իրենցքայլական աղբանոցը` նրանք հիմա ձեզ կամ ժողովրդին չեն դիմում,նրանք ստրկատիրոջ մոտ ցուցակում առավել բարձր ստրուկի տեղի համար են պայքարում: Ընդամենը: լենաներ, նազիկներ, ազիկներ ուսապարկեր կամ պարկիկներ և այլն:

Իսկ եթե ամեն դեպքում որոշեք լուսաբանել, ապա երկու պարզ հարց տվեք`

  1. 2020 թվականի հուլիսին` Տավուշում, ո՞ր բանակն էր, հաղթական թե պարտված, ձեր բարեփոխած թե նախկինների, այդ ժամանակ հասցրել էիք բարեփոխել թե՞ ոչ:
  2. եթե մի պահ պատկերացնենք, որ ինչպես դուք եք պնդում, ամեն դեպքում չէիք հասցրել «բարեփոխել» բանակը, այդ մասին ե՞րբ իմացաք: Պատերազմից առա՞ջ, հուլիսի՞ն, պատերազմից հետո՞: Եթե գիտեիք այդ մասին, ապա ինչու՞ էր ձեր տիրակալը մի ողջ սերունդ ուղարկում պատերազմ: Գիտեիք, որ չեք հասցրել, բանակը նորմալ վիճակում չի ու մարդկանց խաբու՞մ էիք: Խաբում էիք, որ մարդիկ մահանա՞ն: Խաբում էիք, որ սերունդը ոչնչանա, իսկ Ալիևը գոհ լինի՞: Խաբում էիք, որ գլուխներդ ազատեք Արցախի՞ց, որովհետև ատում էի՞ք: Խաբում էիք սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 20-ին, նոյեմբերի 9-ին: Միշտ: Ինչու՞: Ինչու՞ պատերազմի սկզբում չասեցիք «բա գիտե՞ք մենք չենք հասցրել բարեփոխել, ամեն ինչ վատ է, ուստի պետք է ընդունել ցավոտ որոշումներ», 7000 երեխու գլուխն էր ցավու՞մ: Ու՞մ կյանքի գնով եք ուզում պահել ձեր անիծյալ իշխանությունը:

Դուք հիմա ինչ ուզում եք բարբաջեք, զառանցեք ամբիոնից, սա սարսափելի բեռ է ու սրա տակ չմնալ հնարավոր չէ»:

Շատ հարգելի ընկերնե՜ր, խնդրում եմ հնարավորինս քիչ լուսաբանել իրենցքայլական աղբանոց-դեբիլանոցը` նրանք հիմա ձեզ կամ…

Posted by Arpine Hovhannisyan on Friday, April 16, 2021



Նման նյութեր