«Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր. սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են». Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

«Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր. սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել.

«Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր:

Սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են: Մի օր առավոտ կարող է զարթնես, պարզվի գեներալ ես, հաջորդ օրը հերոս, իսկ մի շաբաթ անց ստոր-դավաճան: Կարևորը հասցնես մի 5 լրատվամիջոցի որպես հերոս հարցազրույց տաս, որովհետև հետո միայն դավաճանության նյութերի տակի քոմենթներն ես կարդալու:

նիկոլների երկրում անարժեք է ամեն բան, ինչ արժեք էր համարվում դարերով:

Շուտով գեներալի ուսադիրներ կստանա ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

Քննարկվում է Արփի Դավոյանին գնդապետի կոչում ու Հովիկ Աղազարյանին տիեզերական վարդապետ հռչակելու հարցը: Հռոմի պապի վրա վերջնաժամկետ են դրել: Կա՛մ Հովիկին կհռչակի, կա՛մ իրավունքի ուժով Հռոմի պապ կդառնա Գագիկ Ջհանգիրյանը»։

Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր:
Սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են: Մի օր…

Posted by Ruben Mkhitaryan on Thursday, April 15, 2021



Նման նյութեր