РЕН ТВ-ի լրագրողները հրապարակել են տեսանյութ, որը ֆիքսել են Կազանի օդանավակայանի անվտանգության տեսախցիկները: Կարգազանց վարորդը, խուսափելով ճանապարհային ոստիկանությունից, հայտնվել էր օդանավակայանի 1A տերմինալում:
Օդանավակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը, կարգազանցին կանգնեցնելու համար: 40-ամյա իրավախախտի պատճառած վնասը կազմել է 6 միլիոն ռուբլի: Նրան հնարավոր է եղել կանգնեցնել միայն թռիչքուղու վրա: Մեքենայում ոստիկանները հայտնաբերել են 4 գրամ մարիհուանա տեսակի թմրանյութ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը