Երևանի Արշակունյաց պողոտայում ապրիլի 22-ին տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի պատճառը, ըստ նախանական տվյալների, եղել է տեղադրված գազի բալոնը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Նախնական տվյալներով մեքենայում տեղադրված գազի բալոնն է պայթել: Մնացած մանրամասները կպարզի փորձաքննությունը»,- նշեց Բաղդասարյանը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 22-ին ժամը 07:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ վիրավոր: