«Երկրիդ ոչ բարով ղեկավարը անվտանգային ողնաշար համարվող Սյունիքը իր ձեռամբ և թշնամու պատվերով դարձնում է աքիլեսյան գարշապար». Վլադիմիր Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Երկրիդ ոչ բարով ղեկավարը անվտանգային ողնաշար համարվող Սյունիքը իր ձեռամբ և թշնամու պատվերով դարձնում է աքիլեսյան գարշապար». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Երբ առայժմ սառած, բայց շարունակվող պատերազմական իրավիճակում երկրիդ ոչ բարով ղեկավարը անվտանգային ողնաշար համարվող Սյունիքը իր ձեռամբ և թշնամու պատվերով դարձնում է աքիլեսյան գարշապար:

Երբ բնույթով պրովոկատորը , իր այդպիսի բնույթը դարձնում է քաղաքական գործելաոճ ի շահ երկրիդ թշնամու, որն ունի բացված ախորժակ ավելին քեզանից պոկելու:

Երբ Սյունիքի ղեկավարության մեծ մասը այսօր մեկուսացված է կառավարումից և անվտանգային խնդիրների լուծումից, ինչը իրենց ուսերին էին վերցրել հետպատերազմական ողջ ընթացքում մնալով մենակ թշնամուն դեմ հանդիման:

Այլ կերպ որակել մարդուն, քան սյունեցիներն էին երեկ որակում նրան հնարավոր չէ:

P.S. Բոլորս ենք հիշում «Արցախը Հայաստան է և վերջ» ասելուց հետո Արցախից ինչ մնաց: Սյունեցին ընդամենը թույլ չի տալիս սրան, որ «Սյունիքը Հայաստան է և վերջ» գոռալով իր հայրական տան, հող ու ջրի, օջախի հետ էլ անի այն, ինչ արեց Արցախի հետ»:

Երբ առայժմ սառած, բայց շարունակվող պատերազմական իրավիճակում երկրիդ ոչ բարով ղեկավարը անվտանգային ողնաշար համարվող…

Posted by Vladimir Martirosyan on Thursday, April 22, 2021



Նման նյութեր